Մետաքսե ՀԱԿՈԲՅԱՆ․ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆՈՒՄ Է ԱՄԵՆ ԻՆՉ, ՈՐ ԻՐ ԱԹՈՌԸ ՉՍԱՍԱՆՎԻ
Տարբեր տեխնոլոգիաներ և ուժ կիրառելով՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան անում է ամեն ինչ, որ իր աթոռը չսասանվի՝ գիտակցելով, որ Արցախի փրկությունը դերակատարների փոփոխությունների մեջ է: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նրա կարծիքով՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին լուրերը բեմադրված էին:
«Միակ բանը ինչից կարող է Արայիկ Հարությունյանը վախենալ, ժողովրդի ընդվզոմն է, ինչը հասունացել էր, բավականին կրքերը եռում էին, որից հետո հերթական շոուն եղավ իշխանական թևից լուրեր տարածվեցին, թե հրաժարական է տալիս, ինչից հետո լռություն եղավ ու նորից շոու:
Այսինքն՝ դրանք ծրագրավորված խոսակցություններ էին: Արցախում, ըստ էության, քաոս չկա, այդ քաոսի տպավորությունը ստեղծում է իշխանությունը դրսի համար: Քաոս կա երկրի կառավարման մասով, երկու օր է հացի արտադրամասերը չեն աշխատում, հնարավոր է՝ երեք օր էլ չաշխատեն, այսինքն՝ ցամաք հաց էլ գոյություն չունի:
Քաոս է նաև այն առումով, որ մենք անակնկալի եկանք, երբ տեսանք, թե ինչպես են տասնյակ երիտասարդներ անցնում Հակարիի կամրջով: Մենք տեղյակ չենք՝ ովքեր են, որևէ պարզաբանում չկան: Մեր իշխանության գործելաոճն է, որ թիկունքից գործելը: Հարությունյանը ներսում ուզում է վախի մթնոլորտ ստեղծել, դրսում էլ ցույց տալ, որ պնդումները, թե դերակատարներ պետք է փոխվեն, իրական չեն»,- ասաց Հակոբյանը»,- նշեց Հակոբյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 05:56
На фоне громкого уголовного дела межэтнической банды в Свердловской области, обвиняемой в заказных убийствах, азербайджанский корреспондент Афган Мюхтарлы призвал сжечь посольство России. Об этом он написал на странице в Facebook, пишет Лента.ру.
-
2025-06-30 05:52
В Первопрестольном Святом Эчмиадзине и епархиальных церквях Армении 29 июня при благословении Католикоса Всех армян Гарегина Второго прозвучал призыв к верующим вознести молитву за мир, всех незаконно лишенных свободы, в частности, архиепископа Микаэла Аджапаяна, архиепископа Баграта Галстаняна и национального мецената Самвела Карапетяна.
-
2025-06-30 05:48
В Воронежской области начались масштабные рейды и задержания азербайджанцев, пишут «Новые известия».
-
2025-06-30 05:44
Проживающие в Брюсселе армяне провели акцию протеста у посольства Армении в Бельгии.