Последние новости

Թուրքիայում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Գոքսունի շրջանում։

Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 5,17 կմ խորության վրա։

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել։ Փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 50,5 հազարի։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ