Последние новости

Ճապոնիայի կառավարությունը որոշել է օգոստոսի 24-ից սկսել «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից ջրի բացթողումը

«Ֆուկուսիմա-1» ատոմակայանից ռադիոակտիվ մասնիկներից մաքրված ջրի բացթողումը կսկսվի օգոստոսի 24-ին։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։

«Որոշում է կայացվել օգոստոսի 24-ից սկսել ջրի բացթողումը, եթե եղանակային և ծովային պայմանների առումով խոչընդոտներ չլինեն»,- ասաց նա՝ ընդգծելով, որ մինչ համապատասխան որոշում կայացնելը Ճապոնիայի իշխանությունները ևս մեկ անգամ հաստատել են բոլոր համապատասխան նախարարությունների և ստորաբաժանումների, ինչպես նաև օպերատոր Tokyo Electric Power ընկերության՝ ջուրն անվտանգ լիցքաթափելու լիակատար պատրաստակամությունը:

Կիսիդան խոստացել է, որ Ճապոնիայի կառավարությունը պատասխանատվություն է կրելու «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից մաքրված ջրի անվտանգ արտանետման համար, «նույնիսկ եթե դա տևի մի քանի տասնամյակ»։ Ճապոնիայի կառավարության ղեկավարը հիշեցրել է իրավիճակի մասին ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը՝ խոստանալով անել ամեն ինչ, որպեսզի պայքարի մոտալուտ ջրի բացթողման հետ կապված կեղծ տեղեկատվության տարածման դեմ։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ