Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից 7 բուժառու է տեղափոխվել Հայաստան
Արցախից 7 բուժառու այսօր Կարմիր խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բուժկենտրոններ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ նրանք տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից` անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար։
«Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 7 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ` բուժում ստանալու»,– տեղեկացնում են նախարարությունից։
Շեշտվում է, որ ադրբեջանական կողմը շարունակում է արգելել Կարմիր խաչի մեքենաներով խիստ անհրաժեշտ դեղորայքի և բժշկական պարագաների մատակարարումն Արցախ։
Հավելենք, որ «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 28 երեխա։ Նրանցից 4-ը նորածնային և վերակենդանացման բաժանմունքում են:
Հանրապետական բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում է ստանում 85 հիվանդ, 3–ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.