Էրդողանն անձամբ կգնա Ռուսաստան՝ Պուտինի հետ բանակցելու
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մոտ ժամանակներս կայցելի Ռուսաստան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «հացահատիկի գործարքի» վերաբերյալ բանակցություններ վարելու համար։ Այս մասին գրում է Yeni Şafak թերթը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի վարչակազմի աղբյուրները:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի աշխատակազմում ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել էր, որ Պուտինը կարող է հանդիպում անցկացնել իր թուրք գործընկերոջ հետ, սակայն ժամկետները հայտնի չեն:
«Նախագահական աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ նախագահ Էրդողանի առաջիկա այցը Ռուսաստան վճռորոշ նշանակություն ունի համաձայնության հասնելու համար։ Թուրքիան առանց Ռուսաստանի նոր երթուղին համարում է «անառողջ»։ Թուրքիայի նախագահի խորհրդական Ակիֆ Քըլըչը մեկնում է Ուկրաինա, իսկ արտգործնախարար Հաքան Ֆիդանը, ինչպես սպասվում է, կայցելի Ուկրաինա և Ռուսաստան», - հայտնել է պարբերականը։
Մյուս կողմից` Էրդողանը Պուտինի հետ հանդիպում է նախատեսում Ռուսաստանում։ Ըստ նախագահական աղբյուրների՝ Էրդողանի այցը կարևորագույն քայլ կլինի «հացահատիկային միջանցքի» մասին համաձայնագրի իրականացումը շարունակելու համար։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.