8-րդ օրն է՝ Հելեն Դադայանի աճյունը Գորիսում է․ Հելենի մորեղբոր բաց նամակը՝ Արցախի իշխանությանը
Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, օգոստոսի 14-ին 11 մարդու կյանք խլած ողբերգական ավտովթարի հետևանքով արցախցի Հելեն Դադայանի մորեղբայրը՝ Մուշեղ Սաֆարյանը, բաց նամակ է հղել Արցախի իշխանությանը և հայ հանրությանը։
«Ես՝ Հելեն Դադայանի քեռի Մուշեղ Սաֆարյանս, կոչով դիմում եմ հայ ժողովրդին, Արցախի իշխանություններին, Արայիկ Հարութունյանին, Գուրգեն Ներսիսյանին։
Արդեն 8-րդ օրն է՝ Եվրասիա համալսարանի ուսանող, Ճարտարի բնակչուհի Հելեն Դադայանի աճյունը գտնվում է Գորիսում։ Այս օրերին բազմաթիվ ակցիաներ իրականացվեցին Երևանում, Արցախում ու Կարմիր խաչում, որը ոչ միայն չի կարողանում տեղափոխել աճյունը, այլ ամեն օր ստում է։ Նա դարձավ այս անմարդկային գազանությունների մասնակից և կատարող՝ առանց զգալու, որ ստեղծված անմարդկային իրավիճակը լուծելու միակ միջազգային կազմակերպությունն է։
Կարմիր խաչին կոչ եմ անում և պահանջում, որ անհապաղ, ոչ ուշ, քան այսօր կամ վաղը, փակել և վտարել Արցախից թուրքական Կարմիր խաչի մասնաճյուղը։ Այդ կազմակերպությունը չի կատարել և չի կատարում Ժնևյան կոնվենցիայով իր հիմնական առաքելությունը, ըստ էության, Արցախի թուրքական Կարմիր խաչը հստակ կատարում է Ադրբեջանի իշխանությունների և անվտանգության մարմինների թելադրանքը։ Ակնհայտ է, որ թուրքական Կարմիր Խաչը ոչ միայն ձախողված է և շեղվել է իր հիմնական առաքելությունից, այլև հստակ սպառնում է Արցախի անվտանգությանը։
Հետագա արյունահեղությունից խուսափելու համար կոչս դիտեք որպես հաղորդում հանցագործության մասին։ Կոչ եմ անում Արցախի ազգային անվտանգությանը և դատախազությանը կատարել Սահմանադրությամբ և օրենքով իրենց վերապահված գործառույթները, համապատասխան քայլեր ձեռնարկել ադրբեջանական ամենավտանգավոր դիվերսիոն խմբի գործունեությունը և հանցագործությունները կանխելու ուղղությամբ»,- գրված է նամակում:
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.