Последние новости

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ․ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԵՍ ԼԻՆԵԼՈՒ ԵՄ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Սեպտեմբերի 2-ի հանրահավաքի մասին։ Ցանցում նայում եմ՝ ահագին քննադատություն կա։ Ամեն մեկը քննադատելու իր պատճառն ու շարժառիթը ունի։ Շատերի մոտ էլ դա պարզապես սովորություն է։ Ու չնայած գործ անելու, դավաճան իշխանություններին հեռացնելու, Արցախը փրկելու և այլ քայլեր անելու մասին մարդկանց պահանջը շատ հասկանալի ու տրամաբանական է, այնուամենայնիվ նրանց այդ ցանկությունն ու սպասվող հանրահավաքն էս գլխից հարամ անելու փորձերը խիստ հակասում են միմյանց։

Շատ պարզ պատճառով՝ այն, որ ցանկալի արդյունք ունենալու համար մեկ գործողությունը բավարար չէ։ Դրա համար շատ գործողություններ են պետք՝ այդ թվում նաև հանրահավաքներ։

Եկեք անկեղծ խոսենք՝ ընդդիմությունն այսօր, մեղմ ասած, երանելի վիճակում չէ։ Բոլորս լավ գիտենք, թե որքան խնդիրներ կան ընդդիմության ներսում, որոնք են այդ խնդիրների պատճառները և որ դրանց մի մասը, ցավոք, լուծելի չեն։ Բայց դրա հետ միասին այնտեղ կազմակերպչական մեծ ռեսուրս կա նաև, որն այս անգամ օգտագործվելու է Արցախի անկախության օրը Արցախի խնդիրներն ամբողջ աշխարհում ևս մեկ անգամ բարձրաձայնելու համար։ Չանե՞ն։ Լռե՞ն։

Աշխարհացունց խոստումներ չեն տալիս, չէ՞։ Ասում են՝ եկեք ազգովի ցույց տանք, որ Արցախի կողքին ենք։ Որ սրտացավ ենք Արցախի մեր հայրենակիցների համար։ Որ չենք կարող անտարբեր մնալ նրանց տառապանքներն։ Դե հիմա ո՞րն է խնդիրը։ Ով համաձայն է, թող գնա։ Ով ոչ՝ ուրեմն կարելի է ուղղակի լռել։ Լավ, ինչքա՞ն կարելի է ամեն բան իրար փնովելու ու քննադատելու առիթ դարձնել։

Սեպտեմբերի 2-ին ես լինելու եմ Ազատության հրապարակում։ Գնալու եմ վերոնշյալ խնդիրների լուծմանն իմ մասնակցությունը բերելու։ Այդ հանրահավաքի օրակարգն ու նպատակները շատ պարզ են և հասկանալի ինձ համար։ Ու սեպտեմբերի 2-ից հետո էլ՝ հենց նոր գործընթացներ սկսվեն, կրկին լինելու եմ հրապարակում։ Ես չեմ կարող ինձ զրկել դավաճանների այս իշխանությանը հեռացնելու գործին մասնակից լինելու հաճույքից։

Հրանտ Մելիք-Շահնազարյան, ֆեսբուքյան էջ

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • "ОН БЫЛ ОДНИМ ИЗ САМЫХ СИЛЬНЫХ ФИЛОСОФСКИХ УМОВ НАШЕГО ВРЕМЕНИ"
      2024-09-20 12:34

      Памяти Карена Свасьяна Институт философии Российской академии наук опубликовал пронзительные слова памяти в адрес ушедшего из жизни 9 сентября 2024 года (02.02.1948 – 09.09.2024) известнейшего философа Карена Свасьяна. "Уникальную философию Карена Свасьяна высоко ценили далеко за пределами Армении, - написал на своей странице в Фейсбук социолог, академик НАН РА Геворг Погосян. – И теплые слова, написанные академиком А.А.Гусейновым, долгие годы руководившим Институтом философии, – дань памяти Карену Свасьяну.

    • ВОИНЫ-АРМЯНЕ В БОЯХ ЗА БЕЛАРУСЬ
      2024-09-20 10:34

      Армянский народ наряду с другими народами Советского Союза внес значительный вклад в разгром немецко-фашистских захватчиков. В Великой Отечественной войне участвовало около 600 тысяч армян, более 300 тысяч из которых погибли на полях сражений. В годы войны в составе Красной армии действовали шесть армянских национальных дивизий.

    • Армен АЙВАЗЯН: «ЦЕЛЬ БУДЕТ ОДНА И ТА ЖЕ - ЗАХВАТ СЮНИКА И ВСЕЙ АРМЕНИИ ПО ЧАСТЯМ»
      2024-09-20 10:21

      «Термин «Зангезурский коридор», получивший распространение усилиями Азербайджана и Турции, сам по себе неприемлем, поскольку предусматривает грубое нарушение суверенитета и неприкосновенности границ Республики Армения, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, военный историк Армен Айвазян.

    • КАМБОДЖА ПОЛ ПОТА И АРМЕНИЯ НИКОЛА: ЛИШЕНИЕ ПРАВ КАК ПЕРВЫЙ ШАГ К ПРЕСТУПЛЕНИЮ ПРОТИВ ЧЕЛОВЕЧНОСТИ
      2024-09-20 09:37

      Первый случай в новейшей истории, когда государство в массовом порядке лишило своих граждан прав, – советская Россия, а затем и весь СССР. Конституцией РСФСР 1918 года запрещалось избирать и быть избранным людям «неправильного» классового происхождения (торговцам, предпринимателям, представителям прежних властей, священнослужителям и т.д.).






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ