«ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՎԻՎՆԵՐՆ» ԱՐԴԱՐԱՑՐԵԼ ԵՆ ՖԵՐՄԵՐՆԵՐԻ ՀՈՒՅՍԵՐԸ
Եղեգիս համայնքում մեղրաքամն ավարտվել է
Մեղրասեր բրդոտներն այնքան հաճախ են հայտնվում Վայոց ձորում, որ բջջային հեռախոսներով նրանց ֆիքսելը սովորական է դարձել: Շատին գյուղում արջերը հայտնվում են օրվա ցանկացած ժամի: Իսկ թե ինչ վարքագիծ կդրսևորեն՝ կախված է սնունդ հայթայթելու ցանկությունից: Վերջին անգամ, կենդանուն իր մեղվանոցի տարածքում՝ Եղեգիս գետի ակունքի մոտ, շուրջ 2300 մետր բարձրության վրա, դեմ առ դեմ հանդիպել է ֆերմեր Նորայր Մարտիրոսյանը: Միայն թե դա եղել է ոչ թե քոթոթ, այլ հսկայական արջ: Մեղվափեթակներն անվնաս են մնացել արևային էներգիայով սնուցվող «էլեկտրական հովվի»՝ նոր տեխնոլոգիայի շնորհիվ:
«Առաջին անգամ էլեկտրական հովիվի ուժը զգացի այդ օրը՝ կեսգիշերն անց: Շունն անհանգիստ էր, դուրս եկանք վրանից ու տեսանք, որ արջը մոտեցել է, ուզում է մեղվափեթակը տանի: Դիպել էր «էլեկտրական հովիվին» ու մոլորված կանգնել. ելք էր փնտրում՝ ոնց անի, որ հասնի մեղվափեթակին: Փորձեցինք արջին քշել, պտտվեց, փորձեց մեկ այլ դիրքից մոտենալ ամենամոտ մեղվափեթակին: Ու էդպես շուրջ կես ժամ փորձերից հետո զայրացած գետն անցավ, մտավ դիմացի ծառերի մեջ ու գնաց: Երբեք չէի պատկերացնի, որ արջը կարող է մեկ-երկու քայլի վրա լինել մեղվափեթակից: Անակնկալի գալով՝ անգամ չհասցրեցի հեռախոսով ֆիքսել: Արջն այնքան մեծ էր, որ մի փեթակով դժվար բավարարվեր»,-ասել է ֆերմեր Նորայր Մարտիրոսյանը:
Ֆերմերներն արդյունավետ են համարում Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համատեղ ծրագիրը: Դրա իրական արդյունքն առանց բերքի կորստի իրականացվող մեղրաքամն է: Թեև եղանակային պայմանների առումով տարին բարենպաստներից չէր մեղվաբուծության համար, սակայն լավ բերք ստանալ հաջողվել է՝ մեղվափեթակները երկու, երեք դաշտ տեղափոխելու շնորհիվ: Շարժական «էլեկտրական հովիվներն» ապահովել են դրանք տեղից տեղ տանելու և շատ արագ նոր տարածքում նորից ցանկապատելու ճկունությունը: Մեղուներն աշխատել են ժրաջան, չեն խառնվել այլ փեթակների, ավելի շատ շրջանակ են գործել ու անարատ բերք ապահովել: Ավելացել է փեթակների թիվը. հիսուն փեթակով սար են բարձրացել, ութսունով՝ վերադարձել: Գործած շրջանակների թիվը հասել է երեք հարյուրի, ավելացել է արտադրված մեղրի քանակը: Արդեն ութ տարի մեղվաբուծությամբ զբաղվող Նորայրը վստահ է, որ առանց «էլեկտրական հովվի» օգնության արջի հարձակման հետևանքներից խուսափել չէր լինի: Այժմ մեղուներին նախապատրաստում են տարբեր հիվանդությունների դեմ կանխարգելիչ պատվաստումների՝ հաջորդ տարի ավելի լավ բերք ստանալու ակնկալիքով:
Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) էկոհամակարգի պահպանման մասին հոգ են տանում ոչ միայն միջազգայնորեն հռչակված կոնկրետ օրերի շրջանակում, այլ գրեթե ամենօրյա ռեժիմով՝ երկարատև արդյունք ապահովող ծրագրերի միջոցով: Տարիների գործընկերներն առաջնահերթություն են համարում համայնքներում նոր տեխնոլոգիաների ներդրման գործընթացն ու դրանց կիրառման նպատակով իրականացվող դասընթացները: Ֆերմերը կարող է 10-15 րոպեում ցանկապատել 1 Հա տարածք: Բնապահպանական մարտահրավերները լուծվում են նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ՝ ձևավորելով էկոլոգիական գիտակցություն:
Վիվա-ՄՏՍ-ի մասին
Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։
«Էկոգյուղերի ցանց» ծրագրի մասին
էկոգյուղերի ցանցը ներառում է գյուղեր Հայաստանի ամբողջ տարածքից, որտեղ տեղական մասնակցային գործընթացների միջոցով սոցիալական, մշակութային, տնտեսական և բնական միջավայրի վերականգնմանն ուղղված ծրագրեր են իրականացվում:
Էկոգյուղերի հայեցակարգի hիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական ուղղությունների՝ մասնակցային և համընդգրկուն նախագծման միջոցով ինտերգրումն է: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), Վիվա-ՄՏՍ-ի և Էկոգյուղերի համաշխարհային ցանցի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:
FPWC-ի մասին
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում է 2002թ.-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է 2012թ-ից։
Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։
Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-21 16:15
21 ноября на перегоне Советакан-Эчмиадзин на неохраняемом переезде автомобиль марки «БМВ» в нарушение правил дорожного движения выехал на железнодорожные пути, не остановившись перед знаком «СТОП». В результате произошло столкновение автомобиля со следующим по перегону тепловозом компании «Южно-Кавказская железная дорога».
-
2024-11-20 19:12
Америабанк примет участие в форуме EngageArmenia2024, который пройдет 23 ноября в Дубае. Форум является динамичной площадкой для предложений, предусмотренных для соотечественников из диаспоры, с возможностью проведения панельных дискуссий и установления новых связей.
-
2024-11-20 10:33
Ситуация с отставками - показуха, а не попытка приведения в соответствие с требованием борьбы с коррупцией правоохранительной системы страны. Почему? Потому что с должности не снят Генеральный прокурор!
-
2024-11-19 15:56
4 года назад в этот самый день произошло 2 важных события, которые должны были стать частью нашей коллективной памяти, пишет эксперт по информационной безопасности Карен Вртанесян.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2023-09-18 18:43
«Yandex Plus» ծառայությունն այժմ հասանելի է Viva-MTS-ի «X» և «Y» սակագնային պլանների կանխավճարային և հետվճարային բաժանորդների համար:
-
2023-09-15 16:51
Վիվա-ՄՏՍ-ում ավարտվել է «Viva University» («Վիվա Յունիվերսիթի») կրթական ծրագրի երկամսյա դասընթացը: Շրջանավարտների հերթական խումբը պատրաստ է ձեռք բերած փորձով ու գործնական գիտելիքով տեղ գտնել աշխատաշուկայում և լավագույն արդյունք գրանցել մասնագիտական ոլորտում: Ավարտական հավաստագիր ստացած 22 ուսանող մասնագիտական փորձ է ձեռք բերել երկու՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտում:
-
2023-09-06 18:03
Տվյալների հավաքագրում և բազաների կառավարում, պլանավորում, զարգացում և աջակցություն…. Տարբեր նեղ մասնագիտական խմբերում ընդգրկված 15 ուսանող ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաների) ոլորտում գործնական գիտելիքներ ստանալու և հմտանալու իրական հնարավորություն է ունեցել Վիվա-ՄՏՍ-ում:
-
2023-09-05 17:35
Վիվա-ՄՏՍ-ն իր հաճախորդներին առաջարկում է աշխատանքային հեռախոսահամարներից ստացված և կատարված զանգերի ամբողջական վերահսկման գործիք։ Վիվա-ՄՏՍ-ի առաջարկած՝ կորպորատիվ շարժական և ֆիքսված ծառայությունների նոր կոնվերգենտ լուծումը լայնորեն կիրառվում է շատ ոլորտներում, հատկապես այն ընկերությունների կողմից, որոնք ունեն հեռավար աշխատող ու շրջիկ աշխատակիցներ: