2023 թ. դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կանցկացվի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստ
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստում կոչ արեց` ավելի ակտիվ ներգրավվել Եվրասիական մեծ գործընկերության կառուցման գործում։
Նա նաև մեջբերեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչը` երկարաժամկետ պլանավորման համար պատրաստել նոր փաստաթղթեր, որոնք կառանձնացնեն հիմնական վեկտորները հետագա համագործակցության համար։
Միշուստինը նաև տեղեկացրեց, որ 2023 թ. դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կանցկացվի ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։
«Կարծում ենք, որ արդեն իսկ արված աշխատանքի մասին զեկույցներից բացի, կարևոր է նաև ներկայացնել նոր նախաձեռնություններ` միության ինտեգրացիոն զարգացման ապագա զարգացման համար։ Դեկտեմբերյան նիստի ժամանակ, որտեղ ներկա կլինեն մեր երկրների ղեկավարները, այդ փաստաղթուղթը կընդունվի»,– ընդգծեց Միշուստինը։
Ըստ նրա` այսօր արդեն իսկ ապագա միասնական քայլերի համար պետք է դնել ամուր հիմք. ԵԱՏՄ–ն պետք է դառանա ինքնաբավ մակրոտարածաշրջան և, միաժամանակ, այն պետք է լինի հրապուրիչ ու գրավիչ գործընկեր մյուս երկրների համար։
Միշուստինը նշեց, որ միությունն աշխարհում ցորենի, կարտոֆիլի արտադրության առումով 3–րդ տեղում է։
«Առաջարկում եմ` մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը պարզեցնելու համար ստեղծել մեկ ընդհանուր արտարժույթ, դրանով մենք կբարելավենք ներդրումային միջավայրը, որը կբերի նաև մեր տնտեսությունների կայունացմանը»,– հայտարարեց ՌԴ վարչապետը։
Նա նշեց, որ արևմտյան պատժամիջոցների ֆոնին ԵԱՏՄ–ն անցնում է փորձության միջոցով և կարողացավ ապացուցել իր մրցունակությունն ու պահանջվածությունն աշխարհում։
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրեր են ստորագրվել ասիական և աֆրիկյան մի շարք պետությունների հետ:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.