Թովմասյան․ ԱՄՆ դեսպանին եմ ներկայացրել ՀՀ-ում և Արցախում առկա իրավիճակը, անվտանգային սպառնալիքները
ՀՀ ԱԺ անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինիի հետ։
«Հյուրընկալվել եմ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան ն.գ. տիկին Քրիստինա Ալիսոն Քվինին։
Ներկայացրել եմ Հայաստանում և Արցախում առկա իրավիճակը, անվտանգային սպառնալիքներն ու մարտահրավերները։
Խոսելով Արցախում ստեղծված ծանր պայմանների մասին՝ ընդգծել եմ, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն այլընտրանք չունի․ այն միակ լուծումն է, որ կարող է կանխել ցեղասպանությունն Արցախում։ Անդրադառնալով Հայաստանի սահմաններում տիրող լարվածությանը՝ իմ անձնական օրինակով պատմել եմ, թե ինչպես ենք կրակոցների տակ անցկացնում գիշերները հայրենի Վարդենիսում։
Տիկին դեսպանին ներկայացրել եմ Հայաստանում ժողովրդավարության իրական պատկերն ու սպառնալիքները, մասնավորապես, թե ինչպես է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն «օկուպացրել» ՀՀ Ազգային ժողովը։ Անդրադարձել եմ նաև Հայաստանում քաղբանտարկյալների (օրինակ` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը) գոյությանն ու մարդու իրավունքների մյուս սպառնալիքներին:
«Կեղծ ժողովրդավարության վառ դրսևորումներից են Երևանի քաղաքապետի ընտրությունները, որոնք արդեն իսկ ընթանում են կեղծիքներով, քանի որ Հայաստանում իշխանական պաշտոնյաները, գրեթե առանց բացառության, մասնակցում են իշխանության թեկնածու Տիգրան Ավինյանի նախընտրական քարոզարշավին․ անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծվել Երևանի քաղաքապետի մյուս թեկնածուների համար: Ընտրակեղծիքներն արդեն սկսվել են»,-ընդգծել եմ իմ խոսքում։
Հանդիպմանն անդրադարձել եմ նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերին։
Շնորհակալ եմ դեսպան Քվինին հրավերի և իմ կողմից բոլոր բարձրացված հարցերը հետաքրքրությամբ լսելու համար»,- գրել է Թովմասյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 19:32
Представители Католикоса Великого Дома Киликийского Арама I в Эчмиадзине встретились с Католикосом всех армян Гарегином II. Они передали Гарегину II обеспокоенность Арама I и его видение относительно выхода из сложившейся ситуации.
-
2025-06-30 19:29
Школьники из Армении завоевали 21 медаль на 5-й международной олимпиаде по прикладной биологии в провинции Бали в Индонезии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.
-
2025-06-30 19:20
Баку выбрал путь обострения отношений с Москвой. Пока в Азербайджане наберутся мудрости, будет страдать азербайджанская диаспора, пишет обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-06-30 19:13
«Предъявленное предстоятелю Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископу Микаэлу Аджапахяну обвинение – полностью незаконное и необоснованное. И это не только наша позиция. Такой была также позиция прокуратуры и Следственного комитета – до того момента, как премьер-министр начал свои нападки на архиепископа. Хронология здесь абсолютно ясна», – заявил на встрече с журналистами 30 июня представитель группы адвокатов архиепископа Ерем Саркисян.