«Ժողովուրդ». ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԸ ՈՐՈՇԵԼ ԵՆ, ՈՐ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻՆ ՎՆԱՍԵԼՈՒ Է ԻՐԵՆՑ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մինչ պաշտոնական քարոզարշավի մեկնարկը գրեթե ամենօրյա ռեժմով հանդիպումներ ու քննարկումներ է անցկացրել:
ՔՊ-ականները ոչ միայն ներկուսակցական հանդիպումներ են ունեցել, այլ նաև քաղաքական տեխնոլոգիաների և PR տարբեր մասնագետների հետ են հանդիպել, որպեսզի ամենայն մանրամասնությամբ գծագրեն իրենց քարոզարշավը:
ՔՊ-ականները որոշել են քարոզարշավին հիմնականում մասնակից դարձնել հանրության համար ավելի ընկալելի դեմքերի, որոնք ոչ միայն կշրջեն իրենց թեկնածու Տիգրան Ավինյանի հետ, այլ նաև առանձին վարչական շրջաններում տեղեկատվական թռուցիկներ կբաժանեն, կզրուցեն երևանցիների հետ:
ՔՊ-ում կարծում են, որ հանրության համար քիչ թե շատ ընկալելի դեմքերից են, օրինակ, պատգամավորներ Գևորգ Պապոյանը, Հրաչ Հակոբյանը, ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը և էլի մի քանիսը, դրա համար էլ հիմնականում հենց նրանք են ավելի հաճախ երևում հանրության շրջանում ու ավելի ակտիվ մասնակցում քարոզարշավին:
Ավելին՝ մեր տեղեկություններով՝ հենց այս քննարկումների արդյունքում էլ ՔՊ-ականները որոշել են, որ Նիկոլ Փաշինյանի ակտիվ մասնակցությունը քարոզարշավին ոչ մի օգուտ չի տալու իրենց, հակառակը՝ վնասելու է, ու Փաշինյանին հասկացրել են, որ չխառնվի քարոզարշավին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 05:52
В Первопрестольном Святом Эчмиадзине и епархиальных церквях Армении 29 июня при благословении Католикоса Всех армян Гарегина Второго прозвучал призыв к верующим вознести молитву за мир, всех незаконно лишенных свободы, в частности, архиепископа Микаэла Аджапаяна, архиепископа Баграта Галстаняна и национального мецената Самвела Карапетяна.
-
2025-06-30 05:48
В Воронежской области начались масштабные рейды и задержания азербайджанцев, пишут «Новые известия».
-
2025-06-30 05:44
Проживающие в Брюсселе армяне провели акцию протеста у посольства Армении в Бельгии.
-
2025-06-30 05:40
Суд в Екатеринбурге арестовал трех из шести азербайджанцев, задержанных по делу об убийствах. Как сообщил ТАСС, суд арестовал Аяза, Акифa и Мазахирa Сафаровыx.