«Ժողովուրդ»․ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏԸ ՔՊ-Ն Է. ԻՆՉ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵԼ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՈՒԺԵՐԸ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակից 14 ուժերն արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել իրենց հայտարարագրերը։
14 ուժերից ամենահարուստը «Քաղաքացիական պայմանագիր»-ն է։ Տիգրան Ավինյանին որպես քաղաքապետի թեկնածու ներկայացրած կուսակցությունն ունի 45 անշարժ գույք Երևանում և մարզերում, որոնք բոլորը վարձակալված են։ Հետաքրքիր է, որ այս կուսակցության ամենամեծ գրասենյակը գտնվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում՝ 1050 քառակուսի մետր տարածքով։ Իսկ Երևանի Հանրապետության փողոցում գտնվող վարչական շենքի մակերեսը 843 քմ է։ Բացի այս անշարժ գույքերից, ՔՊ-ն ունի նաև շարժական գույք՝ «Տոյոտա Տակոմա» մակնիշի։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամական միջոցները կազմում են 424 մլն դրամ, եկամտի աղբյուր են հանդիսանում կուսակցության անդամների անդամավճարներն ու նվիրատվությունները, որոնք մեկ տարվա ընթացքում կազմել են 586 մլն դրամ։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածուն Դավիթ Խաժակյանն է, միայն մեկ անշարժ գույք ունի՝ Բաղրամյան 1 հասցեում գտնվող։ Կուսակցության դրամական միջոցները կազմում են 43 հազար դրամ և 668 եվրո, իսկ մեկ տարվա եկամուտն էլ 2 մլն 684 հազար դրամ է եղել, որը գոյացել է անդամավճարներից։
Իսկ, ահա, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ըստ հայտարարագրի, ո՛չ գույք ունի, ո՛չ եկամուտ, իսկ դրամական միջոցներն էլ 15 հազար դրամ է կազմել։
Չնայած «Ապրելու երկիր» կուսակցությունը ևս շարժական կամ անշարժ գույք չի հայտարարագրել, սակայն ունի դրամական միջոցներ և եկամուտ։ Մանե Թանդիլյանին որպես քաղաքապետի թեկնածու ներկայացրած կուսակցությունն ունի 481 հազար դրամ, իսկ, որպես նվիրատվություն, ստացել է 30 մլն դրամից ավելի գումար։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 26. 08․ 23 թ համարում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-28 06:44
США приостановили взносы во Всемирную торговую организацию, сообщает Reuters со ссылкой на источники в сфере торговли. Администрация президента США Дональда Трампа отступает от глобальных институтов, которые, по ее мнению, противоречат его экономической политике «Америка превыше всего», отмечает СМИ. Она планирует выйти из некоторых организаций, таких как Всемирная организация здравоохранения, и сократило взносы в другие в рамках широкого пересмотра федеральных расходов.
-
2025-03-28 06:40
Значение Арктики для России и всего мира неуклонно растет, что приводит к усилению геополитической конкуренции за влияние в регионе. Об этом заявил президент России Владимир Путин, выступая на пленарном заседании Международного арктического форума "Арктика – территория диалога". Его слова приводит РИА Новости.
-
2025-03-28 06:38
В Лорийской области произошла стрельба: неизвестные в масках проникли на территорию бирюзового рудника в Ахпате. Об этом сообщает сайт Shamshyan.com.
-
2025-03-28 06:35
27 марта, в городе Капан состоялась ежегодная церемония вручения театральной премии «Артавазд-2025». В этом году церемония награждения была приурочена к 90-летию Капанского драматического театра. Об этом сообщает корреспондент Новости Армении – NEWS.am из Капана.