Последние новости

Ճարտարցիների սերն ամբարած դոշաբի եվ կորկոտի 3-րդ խմբաքանակը հասավ Ստեփանակերտ

Ճարտարի արևի ջերմությունն ու ճարտարցիների սերն ամբարած դոշաբի եվ կորկոտի 3-րդ խմբաքանակը հասավ Ստեփանակերտ։ Այդ մասին հայտնում են Ճարտարի քաղաքապետարանից։

Հասցեատերերն այս անգամ մայրաքաղաքի Սասունցի Դավիթ փողոցի 200 ընտանիքներն էին, որոնցից յուրաքանչյուրին բաժին է հասել 1կգ կորկոտ և 0,5լ դոշաբ։

«Նախաձեռնությունն իրականացվում է ռուսաստանաբնակ մի խումբ հայրենասեր ճարտարցիների աջակցությամբ, Ճարտարի քաղաքապետարանի աշխատողների և կամավորների ուժերով», - հայտնում են հաղորդագրությունում։

Հավատացնում են, որ նախաձեռնությունը շարունակական կլինի։

Aysor.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ