Ռուբեն ՄԵԼՔՈՆՅԱՆ․ ԳԵՆԵՐԱԼԸ ԽՆԴՐԵՑ ՇԱՏ ՉԿԵՆՏՐՈՆԱՆԱԼ ԻՐ ԱՆՁԻ ՎՐԱ ԱՍԵԼՈՎ՝ «ԿԱՐԵՎՈՐԸ ԵՍ ՉԵՄ, ԿԱՐԵՎՈՐԸ ԱՐՑԱԽՆ Է»
Օրերս այցելել եմ կալանավայրում գտնվող գեներալ Գրիգորի Խաչատուրովին և մոտ երեք ժամ զրուցել նրա հետ,- ֆեյսբուքյան իր էջում գրում է թուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը հավելում․
«Զրույցը, բնականաբար, Հայաստանի և հայության առջև ծառացած գոյութենաբանական խնդիրների, աշխարհաքաղաքական զարգացումների մասին էր: Առանց ավելորդ պաթոսի ուզում եմ ներկայացնել իմ կարճ դիտարկումները բանտում գտնվող գեներալի հետ հանդիպումից.
- Ես տեսա ինտելեկտուալ գեներալի, ով բանտային պայմաններում անդադար ընթերցում է տարբեր թեմաների նվիրված գիտական գրքեր:
- Ես տեսա ստրատեգ գեներալի, ով բանտային պայմաններում աշխատում է տարատեսակ քարտեզների վրա և մշակում տեսություններ:
- Ես տեսա մտածող գեներալի, ով մեկ վայրկյան անգամ չի դադարում մտածել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ու նրանց առջև ծառացած մարտահրավերների մասին, սկսած «խաղաղության պայմանագրից» մինչև, այսպես կոչված, անկլավների խնդիր ու դրանց կործանարար հետևանքներ:
- Ես տեսա հպարտ և անկոտրում գեներալի, ով հեգնական ժպիտով ու իր սպայական պատվի բարձրունքից է նայում իրեն ազատազրկման տարած այս ամբողջ գործընթացի և դրա մանր ու մեծ դերակատարներին:
- Ես տեսա իր սկզբունքներին և Հայրենիքի հանդեպ ունեցած պարտավորություններին ու գիտակցմանը հավատարիմ գեներալի, ով դրանք պաշտպանելու հարցում կարծես ինքն իրեն տվել է «Ни шагу назад» հրամանը և խստորեն հետևում է դրան:
- Եվ ի վերջո, ես տեսա ազատ գեներալի, հոգեպես և գաղափարապես ազատ քաղաքացու ու հայի, ով կալանավայրի խցում ավելի ազատ է, քան իրենց շքեղ աշխատասենյակներում և ճոխ մունդիրների մեջ գտնվող շատ շատերը:
Գեներալ Խաչատուրովը խնդրեց նախ իր շնորհակալությունը փոխանցել իր հետ կապված ստեղծված վիճակով բոլոր մտահոգներին, հատուկ ընդգծեց, որ շարունակում է մնալ հաստատակամ իր արտահայտած դիրքորոշումների և արված քայլերի մեջ և ամենակարևորը՝ խնդրեց շատ չկենտրոնանալ իր անձի և իր հանդեպ կիրառվող հալածանքների ու անօրինականությունների վրա ասելով. «կարևորը ես չեմ, կարևորը Արցախն է»:
Հ.Գ. Վստահ եմ, որ հետագայում հայոց պատմության այս փուլը անաչառ պատմագրության կողմից կոչվելու է Մեծ Ամոթի ժամանակաշրջան, երբ կործանվեցին արժեքներ, հալածվեցին նվիրյալներ և հերոսներ ու այդ ամենը տեղի ունեցավ լուռ հարմարվողների և պատեհապաշտների ամբոխների աչքի առաջ, սակայն Վիկտոր Հյուգոյի ձևակերպմամբ. «աղետները երբեմն հատկություն ունեն ամեն ինչ սոսկալի միջոցներով դեպի լավը շուռ տալու»,-գրել է Ռուբեն Մելքոնյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-21 09:00
Сборная Армении в рамках первого стыкового матча плей-офф Лиги наций на «Республиканском» стадионе встретилась с командой Грузии и потерпела поражение со счетом 0:3.
-
2025-03-21 08:59
Лидеры Евросоюза, за исключением премьера Венгрии Виктора Орбана, заявляют, что готовы усилить давление на Россию посредством дальнейших санкций, поскольку переговоры на высшем уровне выявили географический раскол в вопросе перевооружения Европы, сообщает The Guardian.
-
2025-03-21 08:57
В Москве 20 марта состоялись политические консультации между министерствами иностранных дел Республики Армения и Российской Федерации. Делегации возглавляли замглавы МИД Армении Мнацакан Сафарян и заместитель министра ИД России Михаил Галузин. Об этом сообщает пресс-служба МИД Армении.
-
2025-03-21 08:56
Турецкая полиция применила резиновые пули и слезоточивый газ, когда демонстранты протестовали у здания мэрии Стамбула против ареста мэра Экрема Имамоглу, сообщили корреспонденты AFP с места происшествия.