«Ժողովուրդ». ՄԱՐՏԱԿԱՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ ՔՆԵԼՈՒ ԹԵՄԱՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿՈՒՄ ՇԱՏ Է ԼՐՋԱՑԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ՊՆ Սյունիքի մարզի բանակային կորպուսում ազատումներ են սպասվում: Պարզվում է՝ ՊՆ ղեկավար կազմը քննարկել է այն հարցը, որ դիրքերում քնելու թեման հայոց բանակում հատկապես վերջին շրջանում շատ է լրջացել, հաճախ ճակատագրական ավարտ է ունեցել զինվորների համար:
Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 27-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում էին ստացել ՊՆ N զորամասի զինծառայողներ Արտյոմ Հայկազյանը և Արմեն Խաչատրյանը:
Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ զինվորները դարձյալ մարտական դիրքում քնելու թեմայով վիճել են, որից հետո կռիվը թեժացել է, ու կրակել են միմյանց վրա. բժիշկներին չի հաջողվել նրանց կայնքը փրկել: Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին մահացած Ժորա Կարապետյանի գործով արդեն կա երկու ձերբակալված: Ըստ քննության տվյալների՝ զինվորին ծառայակիցներն էին հասցրել այն վիճակին, որ ինքնասպան էր եղել. պատճառը կրկին մարտական դիրքում քնելն է եղել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-10-06 18:50
На Площади Республики в Ереване проходит митинг сторонников архиепископа Баграта Галстаняна.
-
2024-10-05 15:02
Памятник футболисту турецкой сборной Мериху Демиралу, продемонстрировавшему жест "Серых волков" во время матча Евро-2024, установили в городе Болу. Об этом сообщают турецкие СМИ.
-
2024-10-05 15:00
В Ереване 12 октября пройдет фестиваль Francofest2024, в рамках которого в Армении учредят филиал Гонкуровской премии – главной литературной награды Франции.
-
2024-10-05 14:58
Политолог Ара Погосян, коснувшись вчерашних высказываний президента Азербайджана Ильхама Алиева в адрес США, написал: