Последние новости

Էմանուել Մակրոնը զանգել է Ալիևին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը օգոստոսի 29-ին զանգել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, Աղդամ-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհների բացման հարցը։

Ալիևը Մակրոնին ասել է, որ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի բացումից հետո կարող է օգտագործվել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը՝ Ադրբեջանի մաքսային և սահմանային ռեժիմի կանոնների պահպանմամբ։

Ալիևը բողոքել է Մակրոնին, որ Հայաստանն ու Արցախը հրաժարվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով բեռների տեղափոխման վերաբերյալ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունից։ «Բացի այդ, Հայաստանի ղեկավարությունը, առանց ադրբեջանական կողմի հետ համաձայնեցնելու, պետական սահմանի ուղղությամբ, ինչպես ինքն է պնդում, հումանիտար նշանակության բեռներ է հասցրել, որի նպատակը քաղաքական շահարկումն է»,-ասել է նա։

Ալիևը հավելել է, որ Ադրբեջանը «Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչներին հրավիրել է Բաքու և Ադրբեջանի այլ քաղաքներ՝ վերաինտեգրման հարցերը քննարկելու համար, սակայն նրանք հրաժարվել են նաև դրանից՝ նպատակադրված ձգտելով իրավիճակը ներկայացնել իբրև թե որպես հումանիտար լարվածության բնույթ կրող»։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ