Մետաքսե ՀԱԿՈԲՅԱՆ․ ԱՐՑԱԽԻ ՀԱՅԵՐԸ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱ, ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԵՆ ԱՂԴԱՄԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Ադրբեջանական այսպես կոչված՝ «մարդասիրական» բեռները թույլ չենք տալու, որ մտնեն Ստեփանակերտ: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Գիշերը Ստեփանակերտից մարդկանց մեծ հոսք գնաց այդ հատված, սակայն ասկերանցիները առաջարկել են, որպեսզի իրենք հսկեն և ասել են, որ թույլ չեն տալու՝ որևիցե մեկը մտնի: Ասկերանցիներն այս պահին վրաններով հերթապահություն են անում: Ռուսական կողմն էլ խոստացել է, որ իրենք թույլ չեն տալու, որ որևէ մեքենա անցնի դեպի Ասկերան: Մենք ունենք մենք որոշումը, և որևէ բան չի փոխվել»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։
Հակոբյանը շեշտեց, որ Արցախի հայերը թույլ չեն տալու Արցախի իշխանությունները բացեն Աղդամի ճանապարհը. «Չեմ կարծում, որ Արցախի իշխանությունները կգնան նման արկածախնդրությանը»:
Անդրադառնալով Ֆրանսիայի կողմից դեպի Կոռնիձորի ուղղությամբ ուղարկվող հումանիտար բեռներին՝ Արցախի պատգամավորն ասաց.
«Մենք իրականում հոգնել ենք, մեզ մոտ բացի զայրույթից այլ զգացում չկա: Այն գործիքակազմը, որն ունեն սկսած ՀՀ իշխանություններից վերջացրած տարբեր երկրներով ու, մասնավորապես, Ֆրանսիայով, իրենք այդ գործիքակազմը կարող են օգտագործել, որպեսզի ի վերջո գործնական քայլեր կատարվեն, այսինքն՝ օրինակ Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ կիրառվեն: Այդ բեռներն ուղարկողները շատ լավ հասկանում են, որ դրանք այդտեղ անժամկետ մնալու են: Այսօր նրանք խաղում ենք արցախցիների զգացմունքների հետ, որովհետև շատերը չեն էլ պատկերացնում այդ քաղաքական իրավիճակը»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 10:54
В Чолпон-Ате (Кыргызстан) началось заседание министров иностранных дел стран Организации Договора о коллективной безопасности (ОДКБ).
-
2025-06-30 10:52
Землетрясение произошло в Армении в ночь на понедельник.
-
2025-06-30 10:50
Первый зампред комитета Госдумы по делам СНГ Константин Затулин заявил, что реакция Азербайджана на задержания азербайджанских граждан в Свердловской области и последующее решение Баку приостановить культурный обмен с Россией является преувеличенной и носит политически мотивированный характер.
-
2025-06-30 09:13
Подавляющее большинство атак на Тегеран и Карадж были совершены со стороны Каспийского моря, после прохождения через Азербайджан, сообщает Telegram-канал «Colonelcassad».