Անհետ կորածի ծնող. ՊՆ շենքից չենք հեռանալու, մինչև նախարարը մեզ չընդունի
Էջմիածնի «Քիմիկների» զորամասից 44-օրյա պատերազմ մեկնած և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների ծնողերն այս պահին պաշտպանության նախարարությունում են և հրաժարվում են շենքից դուրս գալ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց անհետ կորածի ծնող Կարինե Մանավազյանը։
«Մեզ այստեղ էին հրավիրել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման համար։ Մենք այդ հանդիպմանը սպասում ենք մայիսի 2–ից։ Առավոտյան ժամը 11.00–ից այստեղ ենք ու պարզվում է, որ նախարարը տեղում չէ և մեզ պետք է ընդունի նրա տեղակալ Արման Սարգսյանը։ Մենք մոտ 2 ժամ նրա հետ խոսեցինք, բայց ոչ մի հարցի պատասխան չստացանք։ Ասում է` մենք ստույգ տեղեկություն չունենք, թե ձեր երեխաները որտեղ են։ Այստեղից չենք հեռանալու այնքան, մինչև նախարարը մեզ չընդունի»,–ասաց Մանավազյանը։
Նրա խոսքով` իրենց ուզում են համոզելով շենքից հանել, բայց դա չի ստացվելու։
Հավելենք, որ ծնողները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում և պահանջում բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպում։ Վերջին անգամ նրանք ի նշան բողոքի փակել էին Երևանի Բաղրամյան պողոտան և Բաղրամյան–Պռոշյան հատվածն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում էին պահանջում։
Հիշեցնենք, որ զինծառայողների անհետ կորելու առնչությամբ հարուցված դատական գործն ընթացքի մեջ է։ Որպես մեղադրյալ ներգրավված է ՀՀ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը։ Ըստ մեղադրանքի` 62 զինծառայողները նրա և երկու հրամանատարների պատճառով են Զանգելանում հայտնվել ադրբեջանական շրջափակման մեջ։ Զինծառայողներից միայն 20-ին է հաջողվել դուրս գալ ադրբեջանական շրջափակումից, 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ 23 զինծառայողների գտնվելու վայրն անհայտ է:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-18 19:40
Начатые премьер-министром Армении Николом Пашиняном изменения в правительстве напоминают зампреду Республиканской партии Армении сталинскую кадровую политику. Об этом Ашотян заявил после заседания суда в Ереване.
-
2024-11-18 19:37
Посол Ирана в России Казем Джалали выразил надежду, что исламская республика станет членом-наблюдателем Евразийского экономического союза (ЕАЭС) уже в декабре, передает агентство ILNA.
-
2024-11-18 19:17
Серию громких отставок в правительстве Армении следует рассматривать как часть предвыборной стратегии властей, направленной на обновление имиджа. Кроме того, отставки позволяют «назначить виновных» за провалы, считает депутат оппозиционного блока «Честь имею», член парламентской комиссии по обороне и безопасности Тигран Абрамян.
-
2024-11-18 18:06
Американский конгрессмен Фрэнк Паллоне прервал свой визит в Азербайджан в воскресенье вечером и уехал. Об этом пишут азербайджанские СМИ, ссылаясь на свои источники. Согласно публикациям, отъезд обусловлен его негативным отношением к азербайджанской политике.