Последние новости

Սորոսի հիմնադրամը մի շարք նախագծեր կդադարեցնի, բայց կշարունակի աշխատանքը Ուկրաինայում

Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի «Բաց հասարակությունների հիմնադրամի» նախագահ Ալեքս Սորոսը հայտարարել է, որ կազմակերպությունը կհրաժարվի գործունեության մի շարք ուղղություններից, սակայն հիմնադրամի աջակցությունը Ուկրաինայում կշարունակվի:

Ռուսաստանում Սորոսի «Բաց հասարակությունը» և «Բաց հասարակություն աջակցության հիմնադրամը» անցանկալի կազմակերպություններ են ճանաչվել 2015 թվականից: Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Սորոսի կազմակերպությունները սպառնալիք են ներկայացնում ՌԴ սահմանադրական կարգի հիմքերի և պետության անվտանգության համար:

«Մենք կհրաժարվենք Եվրոպայում աշխատանքի որոշ ուղղություններից։ Մենք նաև զգալիորեն կկրճատենք աշխատակազմը։ Ոչ մի կասկած չպետք է լինի, որ մենք կշարունակենք աջակցել Ուկրաինայում մեր հիմնադրամին»,- ասվում է Ալեքս Սորոսի՝ Politico պարբերականում հրապարակված հոդվածում։ Նա նաև խոստացել է շարունակել աջակցությունը Մոլդովայի և Բալկանների հիմնադրամներին։

Միևնույն ժամանակ, Ալեքս Սորոսը կարծում է, որ ԱՄՆ-ում 2024 թվականի նախագահական ընտրություններում «MAGA-Հանրապետականի» (հանրապետականների ծայրահեղ խմբակցությունը, որը կոչվում է Դոնալդ Թրամփի նախընտրական կարգախոսի պատվին՝ «Make America Great Again») հաղթանակը կարող է խաթարել Ուկրաինայի նկատմամբ ԵՄ-ի «առաջընթացը»: Նա հավելել է, որ հիմնադրամը հարմարեցվում է, որպեսզի կարողանա արձագանքել Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում իրադարձությունների ցանկացած զարգացմանը:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ