«Բաբոն Տեր Ա» նախաձեռնության «Մանդատ Չունես» պիկետը կառավարության շենքի դիմաց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները կառավարության շենքի մոտ լուռ ակցիա են իրականացնում՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից «չհանձնել հայրենիքը, չպառակտել ազգը»:
Նախաձեռնության խորագիրն է «Մանդատ չունես»: Կանայք ձեռքերում պահում են «Մանդատ չունես՝ պատմական հիշողությունը ջնջես», «Մանդատ չունես՝ ազգ պառակտես», «Մանդատ չունես՝ հայրենիք հանձնես», «Մանդատ չունես՝ Արցախ հանձնես» գրառմամբ պաստառներ:
Ակցիայի մասնակիցներից մեկը՝ Սոնա Հովհաննիսյանը նշեց, որ համաձայն իրենց նախաձեռնության անվանման, առաջին հերթին «Բաբոն տեր ա դեդոյին»:
«Բաբոն կանգնած է դեդոյի մեջքին, և ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր տղամարդիկ այսօր գոտեպնդվեն: Բաբոն նաև տեր է հանրային կոսոլիդացմանը, իրազեկմանը, Արցախը հայկական պահելուն: Մենք ամեն պահի կապի մեջ ենք Արցախում ապրող մեր հարազատների, հայրենակիցների հետ: Այնտեղ վիճակն իրոք ահավոր է»,- նշեց Հովհաննիսյանը:
Նախաձեռնության մասնակիցները պատրաստվում են ակցիան շարունակել այնքան ժամանակ, մինչև կառավարության անդամները և հատկապես Նիկոլ Փաշինյանը չհասկանան, որ մանդատ չունեն այս երկրում բազմաթիվ գործողություններ անելու:
Կանայք կառավարության շենքի մոտից շարժվեցին դեպի ԿԸՀ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 16:27
Мэрия Еревана демонтировала баннер с надписью "Свободу Самвелу Карапетяну" и фотографией предпринимателя, размещенный на здании ТЦ "Ташир" в центре Еревана.
-
2025-06-30 16:23
Два агента ФСБ России, работавшие под прикрытием в «Sputnik Азербайджан», задержаны, сообщили азербайджанские СМИ.
-
2025-06-30 16:20
Самыми популярными зарубежными направлениями для командировок в первой половине 2025 года оказались Минск (доля – 8,6%), Стамбул (7,1%) и Дубай (5,8%). Серьезно вырос интерес к деловым поездкам в столицу Беларуси: туда совершено на 19% заказов больше.
-
2025-06-30 16:16
Россия обеспокоена тем, что более двух часов российские дипломаты в Баку не могут связаться с журналистами – гражданами России. Об этом заявила ТАСС официальный представитель МИД России Мария Захарова.