Վանաձորում՝ սգո սրահի մոտ, հնչել են կրակոցներ. կա վիրավոր
Լոռու մարզում, այսօր՝ օգոստոսի 31-ին, կրակոցներ են հնչել. ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում գտնվող սգո սրահի մոտ կրակոցներ են հնչել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են տարբեր տեսակի հրազեններից կրակված 9 պարկուճ ու մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ ոտքի մասում հրազենային վնասվածքներով մի քաղաքացի է բերվել իրենց մոտ:
Հիվանդանոց մեկնած ոստկանության Բազումի բաժնի օպերատիվ խմբին բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատրավածի մասին բացատրություն տալու:
Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում քննիչները, որոնց հետ աշխատում են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագետները:
Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ Քր. Օր.-ի մի քանի հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը և արդյոք այլ տուժած կամ տուժածներ կան, թե ոչ:
Դեպքի վայրում օգտագործվել է «TT», «Մակարով» տեսակի ատրճանակներ և ինքնաձիգ:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 18:25
Посол Азербайджана в России вызван в МИД. Это связано с недружественными действиями Баку, передает РБК со ссылкой на сообщение ведомства.
-
2025-06-30 18:19
Адвокаты Славик Погосян и Артак Навасардян распространили заявление по поводу начатого в отношении депутата Национального собрания Республики Арцах от фракции «Справедливость» Давида Галстяна публичного уголовного преследования.
-
2025-06-30 18:17
В пятницу около 17:30 в Службе национальной безопасности собралось около 40-50 родителей, чтобы встретиться с новоназначенным главой СНБ, но приняли только 15 человек. Об этом в интервью Новости Армении - NEWS.am заявил родитель одного из пропавших без вести военнослужащих, который также участвовал во встрече.
-
2025-06-30 18:08
Духовный пастырь Мармашена, священник отец Парен Петросян, отреагировал на публичное заявление премьер-министра Армении, касающееся женатых священников.