Ադրբեջանը Սարուշենում կրակել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի վրա
Այսօր առավոտյան Արցախում ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտել է հրադարարի պահպանման ռեժիմը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ առավոտյան ժամը 10:10-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Սարուշենի ուղղությամբ հրաձգային զենք է կիրառել։
«Ադրբեջանական զինուժը հերթական անգամ թիրախավորել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Պաշտպանության բանակից հայտնում են, որ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։
Նշենք, որ ադրբեջանական կողմը Սարուշենի ուղղությամբ հրադադարի ռեժիմը վերջին անգամ խախտել էր օգոստոսի 22-ին` կրակ բացելով դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ։
Այսպիսով ադրբեջանական կողմը ձգտում է խորացնել շրջափակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար աղետը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.