ԱՄՆ Կոնգրեսում Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ լսումներ տեղի կունենան
Սեպտեմբերի 6-ին ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովում տեղի կունենան Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ լսումներ: Այս մասին հանձնաժողովը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով միանալ Թոմ Լանտոսի նախաձեռնած լսումներին:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ լսումներին մասնակցելու է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, ով օգոստոսի 7-ին հրապարակել է իր անձնական փորձագիտական եզրակացությունը՝ նշելով, որ «խելամիտ հիմքեր կան ենթադրելու, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվում»:
Վերջինս նաև ընդգծել էր, որ Ցեղասպանության կոնվենցիաներով՝ պետությունները պարտավոր են կանխել ցեղասպանությունը։
«Լսումների ժամանակ պարոն Օկամպոն կներկայացնի իր փորձագիտական կարծիքը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Դեյվիդ Ֆիլիպսը վկայություն կտա փաստերի վերաբերյալ, որոնք վերաբերում են Ադրբեջանի կառավարության մտադրություններին, կներկայացնի “Atrocities Artsakh” (Վայրագությունները՝ Արցախում) ինտերնետային կայքէջի տեղեկատվությունը»,- ասված է Հանձնաժողովի տարածած հայտարարության մեջ:
Լսումները բաց կլինեն Կոնգրեսի անդամների, Կոնգրեսի աշխատակազմի, շահագրգիռ հանրության և լրատվամիջոցների համար: Լսումները ուղիղ հեռարձակվելու են Հանձնաժողովի կայքի միջոցով և հասանելի կլինեն նաև House Digital Channel ծառայության ալիքով:
Հիշեցնենք, որ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն օրեր առաջ Արցախում հայերի հանդեպ ադրբեջանական ցեղասպանությունը դատապարտող հերթական հրապարակումն էր արել։ Թվիթերյան իր միկրոբլոգում տեսանյութ էր տարածել, որտեղ ներկայացվում էր Ադրբեջանի իշխանությունների գործողությունների հետևանքով Արցախում առկա իրավիճակը:
«Հայաստանը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անդրադառնալ ութ ամիս շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում սրացող հումանիտար ճգնաժամին: Դեկտեմբերին Ադրբեջանը փակեց տարածաշրջանը կապող միակ մայրուղին՝ խստորեն սահմանափակելով սննդի, դեղորայքի և այլ պաշարների տեղաշարժը մոտ 120,000 մարդկանց համար:
Խորհրդային Միության փլուզումից ի վեր Հայաստանն ու Ադրբեջանը բազմաթիվ պատերազմներ են վարել տարածքների համար, որոնցից ամենավերջինը տեղի ունեցավ 2020 թվականին: Մենք չենք կարող ընդունել Հայոց նոր ցեղասպանությունը 2023 թվականին»,- հայտարարել էր արգենտինացի իրավաբան, Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։
168.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.