«Ժողովուրդ». ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՔԵՐԹ Է ՍՊԱՍՎՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի գործադիր մարմնում ավագանու ընտրություններից հետո պաշտոնանկությունների տեսքով մի շարք փոփոխություններ են սպասվում։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում նախատեսվում են մի քանի «կարկառուն» նախարարների հրաժարականները: Ըստ ՔՊ ներսում շրջանառվող տեղեկությունների՝ հրաժարական են ներկայացնելու ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:
Մեր տեղեկություններով՝ իշխող քաղաքական թիմի ներսում մի քանի թեկնածուների անուններ են շրջանառվում, բայց՝ ընդամենը խոսակցությունների մակարդակով. վերջնական որոշումը կկայացվի ավագանու ընտրություններից հետո:
Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Գնել Սանոսյանին փոխարինելու է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Սյունիքի մարզպետի պաշտոնը բաժին կհասնի ՔՊ-ական սյունեցի պատգամավոր Կարեն Համբարձումյանին, որը երկար ժամանակ կատաղի պայքար էր տալիս այդ պաշտոնի համար:
Իշխող թիմն այս պահի դրությամբ Հակոբ Սիմիդյանին և Գրիգոր Մինասյանին փոխարինող դեռ չունի, բայց մինչ ընտրություն այս հարցն էլ կլուծեն:
Ինչ վերաբերում է Գնել Սանոսյանին, ապա, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը նրա և Արմեն Փամբուխչյանի համար նոր՝ «յուղոտ» պաշտոն է մտածել քաղաքապետարանում. նախատեսվում է, որ ավագանու ընտրություններից հետո նրանք պետք է զբաղեցնեն քաղաքապետի տեղակալների պաշտոնները:
Սրանք այս պահին իշխանության ներսում եղած տրամադրություններն են, իսկ թե ինչով կավարտվեն գործընթացները և հետագա զարգացումները, ցույց կտա ժամանակը: Մենք առաջիկայում կհայտնենք»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.