Դավիթ ԲԱԲԱՅԱՆ․ ԲԵՐՁՈՐԻ ՄԻՋԱՆՑՔԻ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՈՒՄԻՑ ԱՌԱՋ ԱՂԴԱՄԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԲԱՑՈՒՄԸ ԿՀԱՆԳԵՑՆԻ ԱՐՑԱԽԻ ՓԼՈՒԶՄԱՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իմ կարծիքով, եթե Աղդամի ճանապարհը բացվի մինչև Բերձորի միջանցքի լիարժեք վերագործարկումը, ապա դա կբերի Արցախի 99%-ով փլուզմանը։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։
Նա դա բացատրեց նրանով, որ այս դեպքում Բերձորի միջանցք ընդհանրապես չի լինի։
«Սամվել Բաբայանն իր առաջարկն է ներկայացրել, և եթե կա այլ առաջարկ, ապա պետք է դրանք համեմատել և ընդհանուր հայտարարի գալ։ Որպեսզի որևէ մեկի առաջարկը պարզապես չմերժվի, պետք է քննարկում լինի և իրական լուծում գտնվի»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ ցանկացած առաջարկ պետք է ուշադիր քննարկվի մասնագետների և հայրենասերների շրջանում։
«Իսկ այսպես, եթե մարդիկ, ովքեր ոչինչ չեն հասկանում, բայց ամեն օր ինչ-որ բան են ասում։ Այս մարդկանցից պետք է հեռու մնալ»,- հավելեց Բաբայանը։
Երբ լինում են լուրջ փոփոխություններ, որոնց մեջ մտնում է նաև նախագահի փոփոխությունը, հատկապես ներկա պայմաններում, իրավիճակը լիցքաթափելու համար ժամանակ է պետք։ Իրավիճակը լիցքաթափելու ամենակարևոր ելակետը նոր նախագահի ընտրությունն է,- ասաց Դավիթ Բաբայանը։
Նա բնական համարեց ընտրություններից առաջ ակտիվությունը՝ միաժամանակ կոչ անելով բացառել ցանկացած սադրանք, բացառել ցանկացած սադրիչների՝ գործընթացը տապալելուց։
Նրա խոսքով` ապակայունացման ցանկացած կոչին պետք է հաջորդի ժողովրդի արձագանքը, որը չպետք է թույլ տա, որ նման սցենար զարգանա։
«Պետք է ուժեղացնել պետական համակարգը: Խոսքի ազատությունը կա, բայց եթե դա հակասում է օրենքին և կարող է լուրջ վնաս հասցնել պետությանը, ապա նման խոսքերի հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Եթե մեզ չհաջողվի նման պետական համակարգ ձևավորել, քաոսը կշարունակվի։ Եթե որոշակի փոփոխությունների արդյունքում ձևավորվի հայրենասերներից բաղկացած ճկուն, պրոֆեսիոնալ համակարգ, ապա դրական փոփոխություններ կլինեն։ Պետք է ձգտել ձևավորել հենց այդպիսի համակարգ։ Պատահականություններ չպետք է լինեն: Պրոֆեսիոնալիզմի կամ հայրենասիրության պակաս լինելը կամ բացակայությունը վտանգ է պարունակում։ Միևնույն ժամանակ, հայրենասիրության բացակայությունն ավելի լուրջ վտանգ է ներկայացնում, քան պրոֆեսիոնալիզմի պակասությունը կամ բացակայությունը։ Պետական համակարգբ արդիականացման կարիք ունի, այնտեղ կան պատահական մարդիկ, որոնց ներկայությունը միայն վնաս է պատճառում»,- ասաց Արցախի նախագահի խորհրդականը։
Նա ընդգծեց, որ նոր նախագահը պետք է հնարավորինս սեղմ ժամկետներում և հատկապես դրսից լուրջ ճնշման տակ կատարի շատ բարդ առաքելություն։
«Միևնույն ժամանակ, եթե լավ թիմ հավաքվի, ապա մենք կկարողանանք դիմակայել ճնշմանը։ Յուրաքանչյուր մարտահրավեր նաև նոր հնարավորություն է, եթե ճիշտ աշխատես: Հակառակ դեպքում, մարտահրավերը դառնում է մահացու վտանգ»,- ասել է Արցախի նախագահի խորհրդականը։
Նա Արցախի նոր պետնախարար Սամվել Շահրամանյանին հայրենասեր անձնավորություն անվանեց, ով գիտի թիմային աշխատանք և խորհուրդներ լսել։
«Լավագույն լուծումը կլինի համապետական նախագահական ընտրությունների անցկացումը, քանի որ ընտրությունների միջոցով ձևավորված ներկայիս համակարգը չի արտացոլում իրական իրավիճակը, սակայն այս պահին ընտրությունների անցկացումն անհնար է»,- հավելեց Արցախի նախագահի խորհրդականը։
Ուստի ստեղծված իրավիճակում Բաբայանն ամենաընդունելին համարեց նախագահի ընտրությունը խորհրդարանի կողմից։
«Նախագահն իր կամքով է հրաժարական տվել, նրան ոչ ոք չի ստիպել։ Այս փուլն արդեն անցել է, հիմա պետք է նոր փուլ անցնել և նոր նախագահ ընտրել։ Եթե մենք դա չանենք, ուր մնաց արյուն թափենք, դա սարսափելի հանցագործություն կդառնա։ Սա չի կարելի թույլ տալ: Եթե պետք է դիմել ժողովրդին, որպեսզի ոչ ոք սադրանքների չտրվի, ապա դա կարվի։ Հակառակորդը կօգտվի անկայունությունից»,- եզրափակեց նա։
News.am-ի նյութերով
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-23 12:00
Идя на выборы, мы можем совершить судьбоносную ошибку, повторив известную ошибку, характерную для генералов. Об этом написал в своей статье соучредитель группы «Альтернативные проекты» политолог Ваге ОВАННИСЯН.
-
2025-05-23 11:35
Азербайджанские власти делают все, чтобы вынести план оккупации Армении на международные площадки, создав лживую повестку дня буквально из ничего, заявил глава «Центра права и справедливости «Татоян», бывший омбудсмен РА Арман Татоян.
-
2025-05-23 11:10
Власти Армении получили предупреждение от России сохранить госинституты Арцаха и оставить арцахский вопрос открытым, пишет газета «Грапарак» со ссылкой на свои источники.
-
2025-05-23 11:07
Комиссия по предупреждению коррупции (независимый государственный орган) возбудила производство в отношении премьер-министра Никола Пашиняна по предполагаемым нарушениям норм поведения в парламенте. Об этом сообщила независимый депутат, экс-глава парламентской комиссии по правам человека и общественным вопросам Тагуи Товмасян.