ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն անդրադարձել է Միկա Բադալյանի և Աշոտ Գևորգյանի ձերբակալությանը
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունն անդրադարձել է ՌԴ քաղաքացի, բլոգեր և ակտիվիստ Միկա Բադալյանի և Sputnik Արմենիա լրատվական գործակալության սյունակագիր Աշոտ Գևորգյանի ձերբակալությանը։
Հայտնել էինք, որ ռազմամթերքի ապօրինի շրջանառության կասկածանքով Սյունիքի մարզում սեպտեմբերի 6-ին և 7-ին ձերբակալվել է թվով 7 անձ, այդ թվում Միկա Բադալյանը և Աշոտ Գևորգյանը։
Ինչպես հայտնում է ՀՀ–ում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը, դիվանագետները կապի մեջ են լրատվական գործակալության խմբագիրների հետ և ուշադիր հետևում են իրավիճակի զարգացմանը։
«Մենք մտահոգված ենք ձերբակալվածների ճակատագրով և քայլեր ենք ձեռնարկելու կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանն ու Sputnik Արմենիա գործակալության սյունակագիր Աշոտ Գևորգյանը նախօրեին ձերբակալվել են Գորիսում։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի բացառել, որ սա ևս մեկ սադրանք է՝ կապված Երևանում ռուս-հայկական մեդիահամաժողովի անցկացման հետ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.