Փաստաբան․ Աշոտ Գևորգյանը որևէ առնչություն չունի նախաձեռնված քրեական վարույթի հետ
Sputnik Արմենիա ռադիոկայանի «Մենք» հաղորդաշարի հեղինակ Աշոտ Գևորգյանի պաշտպանական կողմն այն կարծիքին է, որ նա որևէ առնչություն չունի զինամթերքի ապօրինի շրջանառության հետ կապված քրեական վարույթի հետ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Գևորգյանի փաստաբան Լիանա Գրիգորյանը։
Տեղեկացրել էինք, որ ռազմամթերքի ապօրինի շրջանառության կասկածանքով Սյունիքի մարզում սեպտեմբերի 6-ին և 7-ին ձերբակալվել է թվով 7 անձ, այդ թվում՝ Միկա Բադալյանը և Աշոտ Գևորգյանը։
Նրա խոսքով Գևորգյանն այժմ գտնվում է Գորիսի ձերբակալվածների պահման վայրում։ Նշենք, որ ըստ օրենքի, անձը ձերբակալվում է 72 ժամով։
Հայտնել էինք, որ սեպտեմբերի 6-ի երեկոյան Գորիսում բերման են ենթարկել ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանին և Sputnik Արմենիայի սյունակագիր Աշոտ Գևորգյանին։
Աշոտ Գևորգյանը մեկնել էր Սյունիք սահմանամերձ բնակավայրերի մասին ռադիոնյութեր պատրաստելու համար։ Նրա հաղորդումներում 2020-ի պատերազմում պարտությունից հետո սուր-քննադատական գնահատականներ կան։
Միկա Բադալյանն արդեն մեկ անգամ կալանավորվել էր, հետո գրավի դիմաց ազատ էր արձակվել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.