Последние новости

ՊՆ-ում օտարերկրյա ռազմական կցորդներին է ներկայացվել հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը

ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել հերթական ճեպազրույցը Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների և ներկայացուցիչների հետ։

Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։

Ռազմական կցորդներին է ներկայացվել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ իրավիճակը։

Նշվել է, որ վերջին 2 օրերի ընթացքում ադրբեջանական զինուժի կուտակումների պատճառով իրավիճակը շարունակում է լարված մնալ, ուստի ՀՀ զինված ուժերը շարունակում է անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել` այն կայունացնելու և սադրանքներ թույլ չտալու համար։

Հիշեցնենք՝ նմանատիպ նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 6-ին։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ