Արցախի ԱԺ 4 խմբակցությունները կոչ են անում զերծ մնալ պետականությունը կասկածի տակ դնող գործողություններից
Արցախի Հանրապետության ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել:
«Սիրելի´ հայրենակիցներ
Ազգային ժողովի կողմից Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունը լուրջ և, ստեղծված իրավիճակով պայմանավորված, չափազանց պատասխանատու առաքելություն է խորհրդարանի բոլոր պատգամավորների համար:
Հենց այդ պատասխանատվությունն է ուղղորդել մեզ ընդունելի թեկնածու առաջադրելու գործընթացում, ինչն էլ իրականացվել է մեր երկրի Սահմանադրության ու օրենքների շրջանակներում:
Մեր խորին համոզմամբ, այսօր, մեր ժողովրդի առջև կանգնած գոյաբանական սպառնալիքների պայմաններում, մեզ համար գլխավոր խնդիրը Արցախի ժողովրդի կողմից թանկագին կորուստների գնով, ծանր զրկանքներով ստեղծված պետականության պահպանումն ու ամրապնդումն է, որը մեզ թույլ կտա շարունակել պայքարը՝ հայրենի հողում արժանապատիվ, անկախ ու անվտանգ ապրելու մեր անօտարելի իրավունքի համար:
Հաշվի առնելով մեր երկրի առջև ծառացած լրջագույն մարտահրավերները, մենք՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները, կոչ ենք անում մեր ժողովրդին՝ մեր քույրերին ու եղբայրներին, բոլոր նրանց, ում համար այս հողի վրա ապրելը վեր է բոլոր քաղաքական ու ոչ քաղաքական խարդավանքներից, զերծ մնալ մեր պետականությունը կասկածի տակ դնող գործողություններից»,- նշվում է հայտարարության մեջ:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-11 04:47
Слабость и беззубость армянских правителей способна привести страну к новым негативным последствиям, что крайне затруднит формирование контуров новой Армении в будущем. Такую запись сделал председатель Союза Армян России Ара Абрамяна в четвертую годовщину решения о прекращении огня в Нагорном Карабахе, принятого на основании трехстороннего заявления лидеров России, Армении и Азербайджана.
-
2024-11-09 15:42
Более 140 тыс. граждан Армении приехали в РФ в качестве трудовых мигрантов за первые три квартала 2024 г. Такие данные приводит Единая межведомственная информационно-статистическая система (ЕМИСС).
-
2024-11-09 15:38
Азербайджан вообще не выполнил свои обязательства по трехстороннему заявлению, заявил журналистам в "Ераблуре" бывший госминистр Арцаха, бывший Защитник прав человека Арцаха Артак Бегларян.
-
2024-11-09 15:36
Католикос Великого Дома Киликийского Армянской Апостольской Святой Церкви Арам Первый принял посла Армении в Ливане Ваагна Атабекяна.