Սերգեյ ՄԵԼՔՈՆՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՌԵՅՏԻՆԳ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ
Իշխանությունը փորձում է արտաքին սպառնալիքի քողի տակ հանրությանը մոբիլիզացնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը` մեկնաբանելով տարածված լուրերը, թե Հայաստանում են «Վագների» մարտիկները իշխանափոխությանը մասնակցելու համար։ Նրա կարծիքով` տարբեր հարթակներում տարածված լուրերը մի քանի նպատակ ունեն։
«Առաջինը` ստեղծել ներքին հանրության մեջ դիսկուրս, որ իշխանությունն ունի արտաքին սպառնալիք, ու դա տեղի է ունենում նաև ադրբեջանական սպառնալիքին զուգահեռ, և հանրությունը պիտի համախմբվի։ Եվ երկրորդը ցույց տալ, թե այս երկու սպառնալիքները` մի կողմից` Ռուսաստանից եկող «Վագների» միջոցով, մյուս կողմից` Ադրբեջանի, միասին պլանավորված են, և սա ընդհանուր ռուս–թուրքական դավադրության դրվագներից մեկն է, ուզում են ասել` բոլորը մեր դեմ են»,– ասաց քաղաքագետը։
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ որոշ հարթակներ հրապարակումը հեռացրեցին, արդյոք հասկացան, թե որքան անհեթեթ են այդ ասեկոսեները, թե այլ պատճառ կա, քաղաքագետը մի քանիսը նշեց։ Նրա խոսքով` մի քանիսի հետ անգամ անձամբ է խոսել, բացատրել, թե որքան աբսուրդ են նման լուրերը։ Նշենք, որ տարբեր հարթակներում լուրեր էին պտտվում, թե Հայաստանում 3000, նույնիսկ 14.000 «Վագների» մարտիկներ կան։ Քաղաքագետի խոսքով` մի կողմից դա ֆիզիկապես է անհնար` ինչպես են նրանք եկել, մյուս կողմից, եթե անգամ ենթադրենք` եկել են, ու՞ր են մեր Ազգային անվտանգության ծառայությունը, պատասխանատու մարմինները։
«Սա նշանակում է` պետությունն ավարտվե՞լ է»,– հռետորական հարց է հնչեցնում քաղաքագետը։
Վստահ է` իշխանությունը ներքին մոբիլիզացիայի խնդիր ունի։ Վերջին հարցումները ցույց են տվել, որ Փաշինյանի վարկանիշը 13 տոկոս է, ու ինքը խնդիր ունի մարդկանց համախմբելու իր շուրջը` այս դեպքում ընդդեմ արտաքին սպառնալիքի։
Նման հրապարակումների անհեթեթությունը հասկանալու համար քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանն իր հերթին մի փոքր թվաբանություն է առաջարկում։
«Երբ Եվգենի Պրիգոժինը հայտարարեց «Մոսկվայի վրա արշավի» մասին, նա ասաց, որ կազմակերպությունում մարտիկների թիվը 25 հազար է։ Այժմ նրանցից մոտ 5 հազարը Բելառուսում են, զգալի թվով մարտիկներ` Աֆրիկայում, մի մասը՝ Սիրիայում, որոշ մաս միացել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերին, ենթարկվում է ՌԴ պաշտպանության նախարարությանը և մասնակցում է Ուկրաինայում ռազմական գործողություններին: Հիմա հարցն այն է, թե որտեղից մասնավոր ռազմական կազմակերպությանն այսքան մարտիկներ Հայաստան տեղափոխելու համար»,– ասում է նա մեր հրապարակմանը տրված մեկնաբանության մեջ։
Խալաթյանի համար ակնհայտ է, որ դա կեղծ լուր է։ Եվ նման ֆեյքերի տարածման նպատակները նույնքան ակնհայտ են։ Եթե հանկարծ Հայաստանում ժողովուրդը դուրս գա փողոց հակակառավարական ցույցերի, ապա կարելի կլինի նրանց մեղադրել Ռուսաստանի հետ կապերի, Հայաստանում իշխանությունը տապալելու նպատակով օժանդակելու համար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-27 19:40
Агитация как минимум четырех оппозиционных сил нервирует власти, что вызвало необходимость воспрепятствовать их деятельности, запугать соратников этих политических сил и получить преимущество для кандидата от правящей партии «Гражданский договор». Об этом в беседе с журналистами 27 марта заявил адвокат Ованес Худоян.
-
2025-03-27 19:39
Бывшие депутаты фракции правящей партии «Гражданский договор» Овик Агазарян и Акоп Асланян также проголосовали за лишение Тарона Маргаряна депутатской неприкосновенности. Об этом в беседе с журналистами 27 марта заявила депутат парламента Армении Тагуи Товмасян.
-
2025-03-27 19:36
Регистрируем вмешательство правоохранительных органов в выборы в Совет старейшин Гюмри, с целью давления на оппозиционных соперников. Об этом говорится в заявлении, распространенном Международным центром развития парламентаризма совместно с наблюдательной миссией «Айакве».
-
2025-03-27 19:32
В Сюнике посол США Кристина Куинн посетил Татевскую ГЭС, которая, являясь частью «Контур Глобал гидрокаскад», является одной из крупнейших американских инвестиций в Армению. Об этом Новости Армении - NEWS.am сообщили в посольстве Армении в США.