Последние новости

«Իրավունք». ՈՐՈՇ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՓՈՇՄԱՆԵԼ ԵՆ, ՈՐ ՄՏԵԼ ԵՆ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԻ ՄԵՋ

«Իրավունքի» տեղեկություններով` Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված որոշ քաղաքական ուժեր արդեն իսկ փոշմանել են, որ մտել են ընտրապայքարի մեջ:

Քարոզարշավի ընթացքում հանրության հետ առերեսումները նրանց ցույց են տվել, որ այս փուլում լրջագույնս սխալ էր առաջադրվելը: Այս մասին որոշակի ակնարկներ արդեն իսկ սկսել են անել նրանցից մի քանիսը:

Օրինակ` «Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նորիկ Նորիկյանն ասում է, որ պատրաստ էինք ինքնաբացարկ հայտնել` հանուն լայն կոնսոլիդացիայի ընդդեմ օրվա իշխանության: Իսկ «Միացյալ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Երվանդ Թարվերդյանը նույնիսկ հորդորում է իշխանություններին հենց այսօր կասեցնել քարոզարշավը և փորձել համախմբել ազգին, քաղաքական, հասարակական բոլոր ուժերին:

Կան նաև ուժեր, որոնք նույն մտքին են, բայց դեռ համարձակություն չունեն այս մասին բարձրաձայնել, բացի այդ, ափսոսում են արդեն իսկ ծախսված գումարներն ու ռեսուրսները:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ