Последние новости

Լիբիայում ջրհեղեղների զոհ է դարձել առնվազն 2300 մարդ

Առնվազն 2300 մարդ զոհվել է Լիբիայում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով։ Եվս հազարավոր մարդ անհետ կորած 1 համարվում այն բանից հետո, երբ աղետալի ջրհեղեղները ճեղքել են գետերի ամբարտակները և ավերել երկրի արևելքում գտնվող ափամերձ քաղաքը՝ ոչնչացնելով թաղամասեր, հաղորդում է AFP-ն:

Այս կապակցությամբ աշխարհի շատ երկրներ առաջարկել են մարդասիրական օգնություն և փրկարարներ ուղարկել պատերազմից տուժած երկիր, որը ՄԱԿ-ի ներկայացուցիչներից մեկն անվանել է «էպիկական չափերի աղետ»։

Զանգվածային ավերածություններն ընդգրկել են մերձափնյա Դերնա քաղաքը, որտեղ ապրում է 100 հազար մարդ:

Լիբիացի փրկարարների տվյալներով՝ միայն Դերնայում զոհվել է ավելի քան 2300 մարդ, ավելի քան 5000 մարդ անհետ կորել է, մոտ 7000-ը վիրավորվել են:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ