Արման Թաթոյանը Քերոլայն Քոքսին է ներկայացրել իրավիճակը
Հանդիպել եմ Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսին: Այս մասին հայտնել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Պատվիրակության կազմում էին նաև Միջազգային քրիստոնեական համերաշխության կազմակերպության (CSI) միջազգային նախագահ Ջոն Էյբները և Մարդասիրական օգնություն բարեգործական կազմակերպության (HART UK) գործադիր տնօրեն Սեմ Մեսոնը:
Հանդիպման ընթացքում նշել եմ, որ Ադրբեջանի իշխանությունն իրականացնում է անպատիժ հայատյաց ֆաշիստական քաղաքականություն թե´ Հայաստանի, թե´ Արցախի նկատմամբ: Այն ուղղված է էթնիկ հայկական ինքնության դեմ` բացահայտ ցեղասպան է:
Ադրբեջանն արդեն 273 օր արգելափակել է Արցախը: 120,000 էթնիկ հայեր (այդ թվում` 30,000 երեխաներ) դիտավորյալ արարքներով մատնված են սովի, զրկված են դեղորայքից, կենսական ապրանքներից: Ադրբեջանական իշխանությունն իրականացնում է քաղաքացիական անձանց առևանգումներ: Ներկայում Լաչինի միջանցքին այլընտրանք առաջարկվող Աղդամի ճանապարհը գոյաբանական սպառնալիք է Արցախի հայերի համար և ծուղակ:
Ներկայացրել եմ նաև Հակաստանի Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզեր ադրեջանական զինված ծառայողների անօրինական ներխուժումների փաստերը:
Նրանք հանցավոր արարքներով սահմանային բնակիչները զրկվել են իրենց արոտավայրերից ու վարելահողերից, ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից: Մարդկանց կյանքի, սեփականության և մյուս իրավունքները , արժանապատվությունը, անվտանգությունը խաթարված են:
Հանդիպման ընթացքում նաև նշել եմ, որ Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել հայկական կողմի գերիներին` այս հարցը դարձնելով քաղաքական առևտրի առարկա, տառապանքներ պատճառելով գերիների, անհայտ կորածների ընտանիքներին, լարվածության մեջ պահելով հայ հասարակությունը:
Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունը չունի խաղաղության մտադրություններ: Ավելին, նրանք վերջերս իրականացրել են զինված ուժերի, այդ թվում`դաժանություններով հայտնի «Յաշմա» և «Կոմանդո» հատուկ ստորաբաժանումների կուտակումներ Հայաստանի ու Արցախի հետ սահմանին:
Հանդիպման ավարտին պայմանավորվել ենք խորացնել համագործակցությունը, այդ թվում` համատեղ նոր ծրագրերի միջոցով:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.