Ֆրանսիան շարունակելու է աջակցել ՀՀ-ին և Արցախին. Գարեգին Երկրորդն ընդունել է Դըկոտինյիին
Ֆրանսիան շարունակելու է տարբեր ոլորտներում բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Հայաստանին և ջանքեր գործադրել Արցախին հումանիտար օգնություն և անվտանգային երաշխիքներ տրամադրելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ՀՀ–ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ հանդիպման ժամանակ, հայտնում են Մայր աթոռից։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկու երկրների միջև հաստատված ջերմ հարաբերություններին և գործակցությանը։ Գարեգին Երկրորդը գոհունակությամբ ընդգծել է, որ հայ-ֆրանսիական բարեկամական կապերի խորացման գործում իր ներդրումն ունի նաև Ֆրանսիայի հայկական համայնքը։
Ամենայն Հայոց կաթողիկոսը, անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված ծանր կացությանը, իր երախտագիտությունն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին Հայաստանի ու Արցախի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում ցուցաբերվող աջակցության և զորակցության համար:
Հիշեցնենք` Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն օգոստոսի 30-ին Հայաստան էր ժամանել Արցախ ուղարկվող հումանիտար օգնությունն անձամբ ուղեկցելու համար։ Ֆրանսիայից ուղարկված հումանիտար բեռներով մեքենաները օգոստոսի 30–ի առավոտյան Երևանի Հանրապետության հրապարակից շարժվել են դեպի Կոռնիձոր` այնտեղից Արցախ ուղևորվելու համար, սակայն Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով տեղ չեն հասել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.