Արցախ տեղափոխված մթերային փաթեթները կբաշխվեն որոշակի կարգավիճակ ունեցող ընտանիքներին
Ռուսական Կարմիր խաչի միջոցով Արցախ տեղափոխված առաջին անհրաժեշտության սննդամթերքը նախատեսվում է առաջիկա օրերին բաշխել որոշակի կարգավիճակ ունեցող ընտանիքներին։ Տեղեկությունը հայտնում է Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը։
Հայտնել էինք, որ երեկ` սեպտեմբերի 12–ին Ռուսական Կարմիր խաչի միջոցով Արցախ է տեղափոխվել մթերային 1000 փաթեթ։
Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից տեղեկացնում են, որ հումանիտար օգնությունը կտրամադրվի.
• Զոհված զինծառայողների այն ընտանիքներին, որտեղ կան անչափահաս երեխաներ,
• Այն ընտանիքներին, որտեղ կան հաշմանդամ երեխաներ,
• 5 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։
Օգնության բաշխման մանրամասները կհաղորդենք լրացուցիչ:
Հիշեցնենք` փաթեթների մեջ ներառված է 0.9 լ արևածաղկի ձեթ, 1 կգ շաքարավազ, 2 կգ ցորենի ալյուր, 500 գր մակարոն (3 հատ), 1 կգ հնդկաձավար, 1 կգ կորեկ, 1 կգ սպիտակաձավար, 0,5 կգ վարսակի փաթիլներ, 0,5 կգ–ոց5 հատ շոգեխաշուկ (Тушенка) 5 հատ։ Այսպիսի 1 հավաքածուի ընդհանուր քաշը 11,4 կգ է։
Արցախ է բերվել նաև 192 մանկական հավաքածու։
Մանկական հավաքածուն ներառում է 1 հատ կիսել, 3 հատ վիտամինային պաստիլա, 1 ատամի խոզանակ, 8 հատ մանկական խյուս, 1 հատ մանկական ձկան յուղ, 1 հատ մանկական ցանափոշի։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
-
2025-05-24 15:49
Административный суд в Ереване вновь признал недействительным кратное повышение платы за парковку в столице, но вердикт останется на бумаге.
-
2025-05-24 15:45
20 мая 2025 года суд в Азербайджане приговорил Игбала Абилова к 18 годам лишения свободы по делу о госизмене. Ученого арестовали в 2024 году, когда он приехал в Азербайджан на свадьбу двоюродного брата.