Միրզոյան․ Երեկ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի նոր առաջարկներ է փոխանցել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցում էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռ բավականին հեռու են իրարից։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին, թե որ փուլում է հիմա Ադրբեջանի և Հայաստանի միջև քննարկվող խաղաղության պայմանագիրը։
ՀՀ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Ադրբեջանը դեռ չի արձագանքել խաղաղության վերաբերյալ ՀՀ առաջարկներին։ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովն էլ հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված բանակցությունները ներկա պահին կանգ են առել։
«Հայկական կողմն ադրբեջանական կողմին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման և խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի հինգերորդ խմբագրումը, մեր հերթն էր դա անելու, և դա արել ենք։ Եվ բառացիորեն երեկ ստացել ենք ադրբեջանական կողմի նոր առաջարկները»,– հայտնեց նախարարը։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց` թեպետ առերես բանակցություններ չեն եղել հունիսից հետո, սակայն գործընթացն ու քննարկումները շարունակվում են։
Ինչ վերաբերում է տարբեր ձևաչափերով ու տարբեր հարթակներում հանդիպումների և բանակցությունների անցկացմանը, ապա, նախարարի խոսքով, գրեթե մշտապես առաջարկներ ստացվում են։ Նա շեշտեց, որ այս պահին որևէ կոնկրետ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա, կան նախնական համաձայնություններ և քննարկումներ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.