Последние новости

Արցախի ՊՆ․ Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը

Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

«Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները Մարտակերտի շրջանում խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմում կորուստներ չկան»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք` երեկ` սեպտեմբերի 13-ին, ադրբեջանական զինուժը հրադադարը խախտել էր Ճանկաթաղի (Մարտակերտի շրջան), այնուհետև Նոր Շենի (Մարտունու շրջան) ուղղությամբ։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմը մեկ վիրավոր ունի։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ