«Փաստ». ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ ՈՒ ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ԽՄԲԵՐԸ ԱՐՑԱԽՈՒՄ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՄՈՏ ԽՈՒՃԱՊ ԱՌԱՋԱՑՆԵԼ
«Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախում նախագահական ընտրություններից և նոր իրավիճակի ձևավորումից հետո մի շարք դեմքեր, որոնք ժամանակին հանդես էին գալիս որպես «Արցախի համար պայքարի առաջամարտիկներ» կամ գոնե նման հայտ էին ներկայացնում, նահանջի ճանապարհ են բռնել։
Դրանցից է, օրինակ՝ Տիգրան Պետրոսյանը, որն Արայիկ Հարությունյանի նախագահության ժամանակ նախագահին կից Հակաճգնաժամային խորհրդի նախագահն էր. մասնավորաբար, Պետրոսյանը հրապարակային հայտարարել է, որ պահանջում է հումանիտար միջանցք՝ Արցախից դուրս գալու համար։
Թերթի արցախյան աղբյուրը հայտնում է, որ այս գործընթացը մի շարք հասկանալի պատճառներով Արցախում բավական մեծ կրքեր է առաջացրել. նախ՝ Արցախում գերակշիռ մեծամասնությունը պայքարում է Արցախում մնալու և ոչ թե մարդասիրական միջանցք ստանալու համար, մյուս կողմից՝ բացի այն, որ Պետրոսյանն ու նրա նմանները քիչ չէ ցանկանում են դուրս գալ Արցախից, դեռ մի բան էլ՝ հրապարակային են նման հայտարարություններ անում։ Մեր տեղեկություններով, Արցախում հումանիտար միջանցքի մասին թեզերը հրապարակային և ոչ պաշտոնական մակարդակներում հիմնականում գեներացվում են ժամանակին Նիկոլ Փաշինյանի կողմից ստեղծված ու կառավարվող հենց այդ խմբերի կողմից։
Ավելին, այդ նույն շրջանակները, նման տիպի քարոզ իրականացնելով, փորձում են մարդկանց մոտ խուճապ առաջացնել։ Թերթի տեղեկություններով, Արցախի ուժային կառույցները զգուշացրել են, որ նման հրապարակային կոչերը և հանրության շրջանում խուճապ տարածելը ընկալվելու են որպես օրենքից դուրս գործողություններ, և կոշտ միջոցներ են ձեռնարկվելու։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.