Последние новости

Ուսուցիչները ստորագրահավաք են կազմակերպել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ուսուցիչները կառավարության բակում ստորագրահավաք են կազմակերպել՝ դեմ արտահայտվելով կամավոր ատեստավորմանը:

 


«Այնտեղ նստածները ատեստավորվա՞ծ են, ինչո՞ւ են կասկածի տակ դնում մեր տարիների փորձը, ո՞վ է իրենց իրավունք վերապահել: Եթե այսպես շարունակվի, ապա այս քայլերը կլինեն շարունակական, որովհետև այս աստիճան ստորացնել ուսուցչին, արդեն բոլորի համբերության բաժակը լցվել է»,- ասաց ուսուցիչներից մեկը:

Լրագրողների հետ զրույցում Կենսաբանության ուսուցչուհի Արմինե Ավագյանն ասաց, որ կամավոր ատեստավորման թեստերի ծավալը շատ է և ուսուցիչը չի կարող այն գրել 3 ժամում.

«Գտնում եմ, որ հարցերը կազմել են կրթությունից հեռու մարդիկ: Այդ հարցերը չեն կարող տեղավորվել 3 ժամվա մեջ: Այնտեղ կա 15-16 խնդիր ու տարբեր բարդության հարցեր: Մենք՝ ուսուցիչներս, թեմատիկ գրավոր կազմելիս հաշվի ենք առնում, որ երեխան տեղավորվի 45 րոպեի մեջ, եթե նույնիսկ 1 երեխա տեղավորվում է, ուրեմն հարցերը ճիշտ են կազմված: Հարցերը դուրս են ծրագրային նյութից, հանկարծակի է գալիս ուսուցիչը»:

Ուսուցչի խոսքով՝ այստեղ ուսուցչի ոտնահարման խնդիրն. «Մեկը բարձր է ստանում, մյուսը՝ ցածր. սխալ մոտեցում է, բոլորը պետք է հավասար բարձր աշխատավարձ ստանան, հարգանքի արժանի լինեն պետության կողմից: Այնքան խնդիրներ կան, միայն աշխատավարձը չէ, Մայրենի լեզուն է շատ ցածր վիճակում գտնվում դպրոցներում, դասագրքերի հարցն է, առանց մեզ հարցնելու մեր վերաբերյալ որոշումներն են, ինչ ուզում, ոնց ուզում են՝ անում են: Իրենք ասում են՝ աշխատավարձի բարձրացում, բայց իրականում աշխատավարձը ցածրանում է, մի տեղից պոկում ի տեղ են դնում, վերջնարդյունքում իջնում է աշխատավարձը»:

Հիշեցնենք, որ ուսուցիչները սեպտեմբերի 12-ին բողոքի ակցիա էին իրականացրել նաև ԿԳՄՍ նախարարության մոտ՝ պահանջելով փակել emis.am-ը և անցնել թղթային մատյաններին, քանի որ, ըստ նրանց, այդպիսով աշակերտների կրթական մակարդակը չի բարձրանում, իսկ իրենց աշխատանքի ծանրաբեռնվածությունը մեծանում է:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ