Последние новости

Կառավարությունը Ջերմուկի ճոպանուղու վերանորոգման համար 26,8 մլն դրամ կհատկացնի

ՀՀ կառավարությունը 26,8 մլն դրամ կհատկացնի Ջերմուկի ճոպանուղու վերանորոգման համար։ Համապատասխան որոշումն ընդունվել է այսօր կառավարության նիստում։

Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2022 թ. սեպտեմբերին ադրբեջանական ռազմական գործողություններից տուժել է նաև Ջերմուկ համայնքի ճոպանուղին։

«26,856,400 դրամ դրամաշնորհ կտրամադրվի Վայոց Ձորի մարզպետի աշխատակազմ՝ Ջերմուկի համայնքապետարանի ճոպանուղու ճոպանի փոխարինման ծախսերի փոխհատուցման նպատակով։ Միջոցառման արդյունքում կիրականացվի գլխավոր 2 կմ երկարությամբ ճոպանի ձեռք բերում, որը կազմում է ճոպանուղու մեկ պտույտը, տեղափոխում, փոխում և հիմնանորոգում, նախկին վնասված ճոպանի ապամոնտաժում, նոր ճոպանի մոնտաժում, համապատասխան դետալների և սարքավորումների փոխարինում՝ անվտանգ ուղևորափոխադրման նորմերին ու ստանդարտներին համապատասխան, մասնագիտական ծառայությունների մատուցում և այլն»,–նշված է որոշման մեջ:

Ճոպանուղին կառուցվել է 2007 թվականին իտալական «Leitner» կազմակերպության կողմից։ Այն քաղաքի հյուրերի և զբոսաշրջիկների, հատկապես լեռնադահուկային սպորտի սիրահարների հիմնական այցելավայրերից մեկն է, ունի 2 սահուղի՝ 1450 և 1550 մետր երկարություններով։

Ճոպանուղին սպասարկում էր տարեկան շուրջ 25000-30000 այցելու՝ համայնքի բյուջե ապահովելով լրացուցիչ ֆինանսական մուտքեր։ Ճոպանուղին ներկայումս չի գործում, և անձնակազմի մի մասը գտնվում է հարկադրված պարապուրդում և վճարվում է մասամբ:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ