«Հրապարակ». ԱԿՆԱՅՈՒՄ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
«Հրապարակ» թերթը գրում է. ««Ակնայում հերթապահությունը շարունակվում է»,- ասաց նախաձեռնող խմբի անդամ Վլադ Բալայանը՝ նշելով, որ Ասկերանում արդեն բավականին ցուրտ է։
«Այսուհետ Ակնայի ճանապարհով ոչ մի բեռնատար, ոչ մի բեռ չի անցնելու, նույնիսկ եթե դա լինի հայկական օգնություն, միայն ու միայն Բերձորի միջանցքով պետք է օգնություն մտնի Արցախ։ Սա է մեր պահանջը, այլ ճանապարհ մեզ համար ընդունելի չէ՝ մենք պահանջում ենք Բերձորի միջանցքի ապաշրջափակում»,- ասաց նա։ Բալայանը նաև նշեց, որ եթե նույնիսկ Ադրբեջանը թույլ տա արցախցիներին՝ անցնել Բերձորում տեղակայված անօրինական անցակետով, չօգտվել այդ անցակետից, իրենք դա չեն թույլատրելու։
«Զգուշացնում եմ բոլոր արցախցիներին, ովքեր ուսանող լինելու անվան տակ` ընտանիքներով ճողոպրում են մայր Հայաստան, չլքեն Արցախը։ Զգուշացնում եմ բոլորին, որ վաղվանից չլքեն Արցախը, վաղվանից դա չի լինելու։ Եթե ես իմ երեք երեխաների հետ շարունակում եմ մնալ Արցախում, թեկուզ սովամահ լինել, նրանք էլ են պարտավոր մնալ Արցախում։ Վաղվանից արդեն ոչ ոք չի կարողանա ճողոպրել Արցախից, զգուշացնում եմ բոլորին»,- ասաց Բալայանը։ Նա կարծում է, որ այս իրավիճակում, երբ Արցախի ողջ բնակչությունը գիտակցաբար, իրենց կյանքը վտանգելով, պայքարում է հայրենիքում ապրելու իրավունքի համար, Արցախից ճողոպրողների ելքը պետք է փակել»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-21 07:33
По моей информации, выдвинуто требование, чтобы Пашинян отправился в Баку и там подписал мирный договор. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявил политический аналитик Аргишти КИВИРЯН.
-
2025-03-21 07:27
Верхняя палата швейцарского парламента – Совет кантонов, приняла постановление под названием «Форум мира по Нагорному Карабаху: обеспечение возможности возвращения армян». 29 из 46 членов парламента проголосовали за принятие инициативы, призывающую правительство Швейцарии создать отдельную платформу для диалога между представителями Нагорного Карабаха и Азербайджана.
-
2025-03-20 20:21
Россия обеспокоена сообщениями о росте напряженности на армяно-азербайджанской границе, заявила на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-03-20 19:29
Москва оперативно запросила у Еревана информацию касательно публикаций в СМИ о переброске Пентагоном техники в Армению, сказала на брифинге официальный представитель МИД РФ Мария Захарова.