Последние новости

Հայտնի է, թե նախնական տվյալներով որ քաղաքական ուժը քանի մանդատ կստանա Երևանի ավագանիում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է Երևանի ավագանու ընտրությունների ձայների էլեկտրոնային հաշվարկը։ Բոլոր 475 ընտրատեղամասերի արդյունքներն ամփոփվել են, ըստ որի, նախնական տվյալներով Երևանի ավագանի են անցնում 5 քաղաքական ուժեր՝ ՔՊ-ն, «Ազգային առաջընթացը», «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրապետությունը» և «Հանրային ձայնը»:

Մանե Թանդիլյանի գլխավորած «Ապրելու երկիր» կուսակցությունը չի հաղթահարել 4 տոկոսի շեմը:

Ըստ նախնական տվյալների Երևանի ավագանու մանդատները բաշխվում են հետևյալ կերպ՝

ՔՊ – 24 մանդատ

«Ազգային առաջընթաց» - 14 մանդատ

«Մայր Հայաստան» դաշինք – 12 մանդատ

«Հանրապետություն». – 8 մանդատ

 «Հանրային ձայն» - 7 մանդատ

Այսպիսով քաղաքական ուժերից ոչ մեկը 50 տոկոսից ավելի ձայն չի ստացել, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել կոալիցիա ձևավորելու: ՔՊ-ի և «Հանրապետություն» կուսակցության մանդատները միասին կազմում են 32 մանդատ, իսկ կոալիցիա ձևավորելու համար (50 տոկոսից ավելի) անհրաժեշտ է 33 մանդատ:

Մյուս երեք քաղաքական ուժերի մանդատները միասին կազմում են 33 մանդատ, սակայն թե ինչպես կզարգանան իրադարձությունները, այս պահին դժվար է ասել:

Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ առաջացել է կոալիցիա կազմելու անհրաժեշտություն: Նախկինում թեև եղել են կոալիցիաներ խորհրդարանում, սակայն դա պայմանավորված չի եղել իշխող ուժի քվեների անբավարարությամբ, այսինքն դրա անհրաժեշտությունը օրենսդրորեն չի եղել:

Նշենք, որ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների համաձայն ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

1.      «Հանրային ձայն» կուսակցությունը ստացել է 22,431 ձայն կամ 9.68%

2.      «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 75,463 ձայն կամ 32.57%)

3.      «Արդար Հայաստան» կուսակցությունը՝ 2,595 ձայն կամ 1.12%)

4.      «Հաղթանակ» կուսակցությունը՝ 3,959 ձայն կամ 1.71%)

5.      «Ուժը հայրենյաց» կուսակցությունը՝ 1,706 ձայն կամ 0.74%)

6.      «Հայաստանի եվրոպական» կուսակցությունը՝2,572 ձայն կամ 1.11%)

7.      «Աազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 43,765 ձայն կամ 1889%)

8.      «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը՝ 780 ձայն կամ 0.34%)

9.      «Հանրապետություն» կուսակցությունը՝ 26,236 ձայն կամ 11.32%)

10.   «Միացյալ Հայաստան» կուսակցությունը՝ 1,282 ձայն կամ 0.55%)

11.   «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 4,174 ձայն կամ 1.8%)

12.   «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը՝ 2,348 ձայն կամ 1.01%)

13.   «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 8,425 ձայն կամ 3.64%)

14.   «Մայր Հայաստան» դաշինքը՝ 35,739 ձայն կամ 15.43%)

Ընտրության մասնակցածների ընդհանուր թիվը՝ 234,436։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ