Последние новости

Փորձագետ․ ՔՊ-ՈՒՄ ԱՌՆԵՏԱՎԱԶՔԸ ՆՈՐ ԹԱՓ Է ՀԱՎԱՔՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում առնետավազքը թափ է հավաքում։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

 

Նրա խոսքով՝ իշխանությունը Երևանի այս ընտրություններում պարտություն կրեց, և դրանից հետո Փաշինյանը չի կարողանա ասել, որ Արցախի վերաբերյալ իր վարած քաղաքականությունը հավանության է արժանանում երևանցիների կողմից:

Փորձագետը չբացառեց, որ Երևանում կարող է կոալիցիոն ներկայացուցչական մարմին ձևավորվել, ինչը լուրջ հարված կհասցնի իշխանություններին, քանի որ թաղային հեղինակություններն իրենց բիզնես շահերից ելնելով կարող են և չաջակցել իշխանությանը հաջորդ ընտրություններում:

Բադալյանը հիշեցրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը Երևանում շատ ավելի քիչ ձայն է հավաքել, քան 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Փորձագետը դա անվանեց իշխող ուժի վարկանիշի անկման ևս մեկ ապացույց՝ չնայած տեղական հեղինակությունների լուրջ աշխատանքին։ «Հարցը հետևյալն է եթե Երևանի իշխանությունը դառնա ընդդիմություն, ապա արյդոք Տիգրան Ավինյանը կմնա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու կամ կհեռանա քաղաքականությունից։ Նա պետք է ներկայացներ ոչ թե բակերի վերակառուցման ծրագիր, այլ քաղաքի զարգացման ծրագիր»,-ասաց նա։

««Մայր Հայաստան» դաշինքն իր հերթին շատ ավելի քիչ ձայն է ստացել, քան 2021 թվականի ընտրությունների ժամանակ Երևանում ՀՀ երկրորդ նախագահը։ Պատճառն այն է, որ իրենց կոչերը նպատակային ընտրողին հասցնելու գործում ուժ չունեցավ, քարոզչությունը տեխնոլոգիապես աղքատ էր։ Բացի այդ, նա չկարողացավ ցույց տալ, թե ինչպես է Երևանի քաղաքապետը փրկելու Արցախը»,-հավելեց նա։

Նա նկատեց, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը չի անցել՝ չնայած ֆինանսական ռեսուրսներին, որոնք ծախսվել են գովազդի վրա: «Մանե Թադիլյանին ընտրողների մոտ անբացատրելի հակակրանք է նկատվում։ Իսկ ահա Հայկ Մարությանի նկատմամբ, ընդհակառակը, անբացատրելի համակրանք կա։ Եթե Մարությանի կուսակցությունը կամ «Մայր Հայաստան» դաշինքը չգնան կոալիցիայի, ապա այդ քաղաքական ուժին կմեղադրեն իշխանության համար աշխատելու մեջ»,-կարծում է փորձագետը։ Ինչ վերաբերում է «Հանրապետություն» կուսակցությանը, ապա այն ի սկզբանե ընտրվել է իշխող կուսակցության ապագա կոալիցիոն գործընկեր, որը գիտեր, որ 50+1 ձայն չի հավաքի, պարզաբանեց նա:

«Այդ կուսակցությունը նաև հակառուսական տրամադրված ընտրազանգված է հավաքել»,-եզրափակեց Բադալյանը։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ