Միմիայն փաստաթուղթ. Վարդան Ղուկասյանը պատասխանել է Հայկ Մարությանին
«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը, որը հայտնի է «Դոգ» մականունով, դեմ է «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի այն առաջարկին, թե պետք է Երևանի քաղաքապետընտրել` առանց կոալիցիա կազմելու։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարությանը 2 առաջարկ է ներկայացրել` իրեն ընտրել քաղաքապետի թեկնածու` առանց որևէ կոալիցիաներ կազմելու ու ստվերային պայմանավորվածությունների կամ կրկին գնալ ընտրությունների ճանապարհով։
«Ես վստահ եմ, որ ինձ ուզում եք «գցեք»... Հիմա դու ուզում ես ինձ ո՞ւմ տեղը դնես՝ Հենզել ու Գրետելի՞։ Փաստաթո՛ւղթ։ Միմիայն փաստաթուղթ։ Նստում ենք և ստորագրում», - ասել է Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում։
Նա նշել է, որ փաստաթուղթ ստորագրելուց հետո Հայկ Մարությանը կդառնա քաղաքապետ, կզբաղվի քաղաքով, իսկ իրեն ճանապարհ կտա, քաղաքը նախկին–ներկաներից, սև ու սպիտակներից մաքրելու համար։
«Կարող ես չմասնակցել իշխանափոխությանը։ Վերահսկողությունը՝ ինձ, քաղաքապետն էլ, փոխքաղաքապետն էլ՝ ձեզ» - ասել է Ղուկասյանը։
Նա «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանին և Հայկ Մարությանին առաջարկել է զանգահարել իրեն և ուղիղ եթերում կազմակերպել փաստաթղթի ստորագրում։
Հիշեցնենք` Երևանում սեպտեմբերի 17–ին ավագանու ընտրություններ էին, որոնց մասնակցեցին 13 կուսակցություն և 1 դաշինք։ Քաղաքական ուժերից որևէ մեկին չհաջողվեց 50+ տոկոս քվե հավաքել, բայց նրանցից 5–ը, այնուամենայնիվ, հաղթահարեցին անցողիկ շեմը` «Հանրային ձայն» կուսակցություն (Արտակ Գալստյան), «Ազգային առաջընթաց» կուսակցության (Հայկ Մարության), «Հաղթանակ» կուսակցություն (Արտակ Զեյնալյան), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Տիգրան Ավինյան) և «Մայր Հայաստան» դաշինք (Անդրանիկ Թևանյան)։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-28 17:24
Первопрестольный Эчмиадзин строго осуждает решение суда об аресте предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна. Об этом говорится в заявлении Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-28 17:15
Учитывая происходящее, можно четко заявить, что Армения – авторитарное государство. Об этом заявил бывший министр иностранных дел Армении Вардан Осканян. По его словам, власти игнорируют Конституцию и законы. Он выразил уверенность, что все это упирается в проблему Арцаха.
-
2025-06-28 17:14
Если бы блицкриг против Ирана удался, очевидно, что была попытка Азербайджана и Турции прорвать так называемой Зангезурский коридор, поэтому они и проводили учения в Нахиджеване. Об этом в гостях у Новости Армении – NEWS.am на передаче «Фактор силы» заявила востоковед, специалист по Ирану Карине Геворкян.
-
2025-06-28 15:37
Facebook заблокировал пост Никола Пашиняна некорректного содержания о Католикосе всех армян и других священнослужителях.