Последние новости

Իշխանությունը կեղտոտ օպերացիայի է պատրաստվում․ Թևանյանը հորդորում է դուրս գալ փողոց

Իշխանությունը շատ ծանր է տարել իր պարտությունը Երևանի ավագանու ընտրություններում և պատրաստվում է շատ կեղտոտ օպերացիայի: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս հայտարարությունն արեց «Մայր Հայաստան» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։

«Ինձ հասած տեղեկություններով՝ վաղը բոլոր տեղամասային ընտրատարածքներում վերահաշվարկ են ուզում իրականացնել և մի քանի հարյուր ձայնի տարբերությունը խլել ժողովրդից։ Ես կոչ եմ անում բոլոր քաղաքական, հասարակական շրջանակներին վաղը լինել պատրաստ, դուրս գալ փողոց և տեր կանգնել ժողովրդի քվեին»,- ասաց նա:

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ