Последние новости

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԸ՝ ԱՇՈՏՅԱՆՆ Է

Կռիվ է ընկել Հայաստանում, թե ո՞վ է իրական ընդդիմությունը։

Իրական ընդդիմադիրը նա է,ով 2018-ի «հեղափոխություն»-ը չարիք է համարում։

Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու գործընթացը սկսվել է 2018-ի ապրիլ-մայիսին։

Թե չէ դրել կռիվ էք անում, թե ով է իրական հեղափոխական։

2018-ի «հեղափոխություն-իշխանափոխություն»-ը դրական փաստ որակողը Նիկոլից ինչո՞վ է տարբերվում։

Դագաղներ և սև լենտեր հանելը, 2018-ի իշխանափոխությունը Նոր Սարդարապատ համարելն ու Արցախյան հաղթանակից առավել գնահատելը շանտղություն է։

Մեռան խոսելով «հեղափոխության գաղափարներից» ու «հեղափոխական թիմից»։

Ձեր «հեղափոխական գաղափար»-ը՝ ատելության ու թշնամության սերմանումն էր, իսկ «հեղափոխական թիմ»-ը՝ Արցախյան հաղթանակ ուրացողները։

Թե չէ ով չի ալարում իրեն ընդդիմություն է հռչակում։

Ընդդիմադիրը Աշոտյան Արմենն է։

Ազատություն Արմեն Աշոտյանին։

Էդուարդ Շարմազանով, ֆեյսբուքյան էջ

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ