Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից ևս 7 բուժառու է տեղափոխվել Հայաստան
Այսօր Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 7 բուժառու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նրանք Հայաստան են տեղափոխվել անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար։ Բուժառուների հետ նաև ուղեկցող անձինք են եղել։
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 6 բուժառուի (ուղեկցողների հետ), որոնք ժամանակին պետական պատվերի շրջանակում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։
«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 28 երեխա, 6-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 67 հիվանդ, 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 4-ը` ծայրահեղ ծանր վիճակում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 12:49
Секретарь Совета безопасности Республики Армения Армен Григорян не примет участия в XIII Международной встрече ответственных высоких представителей по вопросам безопасности, которая 27-29 мая пройдет в столице Российской Федерации Москве.
-
2025-05-24 12:47
Министр иностранных дел Венгрии Петер Сийярто будет в Армении находиться с рабочим визитом 27 мая, сообщает пресс-служба армянского внешнеполитического ведомства.
-
2025-05-24 12:43
После любого выступления президента Роберта Кочаряна у определенных кругов возникают вполне конкретные опасения. Об этом в интервью 5 каналу заявил глава офиса второго президента Армении Баграт Микоян.
-
2025-05-24 12:41
Есть новые задержанные по резонансному делу о краже $590 тыс. из здания Следственного комитета Армении.