ՊԲ-ն Ասկերանի շրջանում չի խախտել հրադադարը. Ադրբեջանը 4-րդ ապատեղեկատվությունն է տարածում
Արցախի ՊԲ–ն Ասկերանի շրջանում չի խախտել հրադադարի ռեժիմը, հայտնում է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը, համաձայն որի իբր սեպտեմբերի 19-ին ժամը 11:45-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումները Ասկերանի շրջանում խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը' կիրառելով ականանետեր ու հրաձգային զենք, ինչի հետևանքով վիրավորում են ստացել ադրբեջանական ԶՈւ երկու զինծառայողներ, ամբողջովին սուտ է և չի համապատասխանում իրականությանը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանական կողմը նշված ուղղությամբ ինքն է խախտել հրադադարը` կիրառելով բացի հրաձգային զինատեսակներից նաև ականանետ։
Հավելենք, որ այսօր ադրբեջանական կողմն արդեն 3 ապատեղեկատվություն է տարածել։
Առավոտյան ՊԲ–ն հայտնեց, որ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածված հայտարարությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 18 -ին ժամը 23:50-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Կարճ ժամանակ անց Ադրբեջանի ԱԱԾ–ն ապատեղեկատվություն տարածեց, որը կրկին հերքեց Արցախի ՊԲ–ն` ասելով, որԱդրբեջանի ԱԱԾ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կատարել են դիվերսիոն ներթափանցում և Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի ավտոճանապարհի 58֊րդ կմ. հատվածում իբրև թե տեղադրել հակատանկային ական, որի պայթյունի հետևանքով սեպտեմբերի 18֊ին` ժամը 03:45-ի սահմաններում մահացել է երկու քաղաքացիական անձ, հերթական ապատեղեկատվությունն է։
Ավելի ուշ Արցախի պաշտպանական գերատեսչությունը ստիպված եղավ հերքել Ադրբեջանի ՊՆ–ի տարածած 3–րդ կեղծ հաղորդագրությունը, որով ասում էին, թե իբր ՊԲ համապատասխան ստորաբաժանումները սեպտեմբերի 18-ին ժամը 20։28-ից ժամը 20։34-ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Բաքու-Թբիլիսի երթուղով թռիչք կատարող քաղաքացիական օդանավի GPS տեղորոշման համակարգը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-09-21 15:02
Никол Пашинян получает поздравительные послания по случаю 33-летия Независимости Республики Армения. Как сообщает пресс-служба армянского правительства, в поздравительном послании президента Соединенных Штатов Америки Джо Байдена говорится:
-
2024-09-21 15:01
Президент и премьер-министр России, Владимир Путин и Михаил Мишустин, поздравили премьер-министра Армении Никола Пашиняна с 33-й годовщиной независимости Армении. Об этом сообщает пресс-служба правительства Армении.
-
2024-09-21 14:28
24 сентября в 11:00 в Ереванском военном Пантеоне «Ераблур» состоится церемония закладки фундамента мемориала «Зов Арцаха». Мемориал увековечит память всех отдавших свои жизни за Арцах и тех, кто погиб 25 сентября в результате трагического взрыва на топливном складе под Степанакертом. Новости Армении - NEWS.am
-
2024-09-21 14:26
Лидер протестного движения "Священная борьба" архиепископ Галстанян отреагировал на заявление радикального блока "Национально-демократический полюс" (НДП) о прекращении сотрудничества с ними.