Արցախի ԱԳՆ․ ԱՅԺՄ ԱԿԱՆԱՏԵՍՆ ԵՆՔ, ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՆՑՆՈՒՄ ԽԱՂԱՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԲՆԱՋՆՋՄԱՆԸ
Կոչերով անհնար է զսպել Ադրբեջանի նման ռազմատենչ և հանցավոր կեցվածքը: Այս մասին News.am-ին տված արձագանքում նշել է Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը:
«Վերջին շրջանում ամենօրյա ռեժիմով Ադրբեջանական կողմը իրականացրել է բանակային տեղաշարժեր և տարբեր զինատեսակների կուտակումներ, որոնք ուղեկցվել են ինտեսիվ տեղեկատվական-քարոզչական աշխատանքներով՝ հող նախապատրաստելով Արցախի դեմ լայնածավալ ագրեսիայի համար:
Արցախյան կողմը շարունակաբար բոլոր դերակատարներին նախազգուշացրել է 2020 թ. պատերազմից հետո Ադրբեջանի կողմից աննախադեպ ռազմական ուժի կուտակումների անհերքելի փաստի և հնարավոր սադրանքների մասին, այդ թվում՝ լայնամասշտաբ ռազմական գործողությունների կանխման ակնկալիքով:
Ինչպես տեղյակ եք՝ վերջին 24 ժամվա ընթացքում ադրբեջանական կողմը ապատեղեկատվություն է տարածել, որ իբր թե արցախյան կողմը դիվերսիոն գործողությունների է իրականացրել, հրետակոծության ենթարկել ադրբեջանական դիրքերը:
Իսկ քիչ անց նրանք տարածել են տեղեկատվություն, որ սկսել են այսպես կոչված «հակաահաբեկչական գործողություն», ինչը վկայում է նրա մասին, որ այս բոլոր քայլերը նախապես ծրագրավորված են եղել: Սա լրիվությամբ տեղավորվում է վերջին ամիսների ընթացքում հայկական կողմի՝ Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների մասին հաղորդումներին:
Այժմ մենք ականատեսն ենք, թե ինչպես է Ադրբեջանը իր ցեղասպան քաղաքականության իրականացման գործում անցնում խաղաղ բնակչության ֆիզիկական բնաջնջմանը և քաղաքացիական օբյեկտները ոչնչացնելու գործողություններին:
Միջազգային դերակատարներին բազմիցս հայտնել ենք, որ կոչերով անհնար է զսպել Ադրբեջանի նման ռազմատենչ և հանցավոր կեցվածքը: Մենք պահանջում ենք, որ միջազգային հանրությունը շատ կարճ ժամանակահատվածում գործուն քայլեր ձեռնարկի՝ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար»,- նշվում է նախարարի արձագանքում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-01-11 16:04
Самописцы полетных данных и речевые бортовые самописцы кабины пилотов самолета компании Jeju Air, разбившегося 29 декабря, прекратили запись примерно за четыре минуты до того, как лайнер врезался в бетонную конструкцию в южнокорейском аэропорту Муан, сообщает Reuters со ссылкой на Министерство транспорта Южной Кореи.
-
2025-01-11 16:02
Заруи Постанджян сообщила, что она будет лишена свободы.
-
2025-01-11 16:00
Еврокомиссия проанализирует одобренный правительством Армении законопроект о начале процесса вступления в организацию и обсудит этот вопрос с властями Армении.
-
2025-01-11 15:55
Мы будем на улицах, площадях, мы будем перед дверями городов, мы будем на стенах, мы будем везде, потому что невиновные, которые хотят торжества справедливости, не отступят. Об этом сегодня, 11 января, заявил в своем обращении к народу лидер Священного движения, архиепископ Баграт Галстанян.