Последние новости

Դավիթ ԱՆԱՆՅԱՆ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԱԽԿԻՆՆԵ՛Ր ՈՒ ՆԵՐԿԱՆԵ՛Ր, ՊԱՀՆ ՕՐՀԱՍԱԿԱՆ Է, ՄԻԳՈՒՑԵ ՇԱՐԺՎԵ՞Ք ՏԵՂՆԵՐԻՑԴ

Արցախում պատերազմ է սկսվել. Նախկին ու ներկա զինվորականնե՛ր, գեներալնե՛ր, հրամանատարնե՛ր, ասելիք ու անելիք չունե՞ք։ Կազմակերպե՛ք համազգային մոբիլիզացիա, առաջնորդե՛ք մեզ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

«Քաղաքական նախկիննե՛ր ու ներկանե՛ր, պահն օրհասական է, միգուցե շարժվե՞ք տեղներիցդ»,-հավելել է նա:

Ավելի վաղ News.am-ը հայտնել էր, որ ըստ Արցախի ՊԲ հաղորդագրության, սեպտեմբերի 19֊ ին` ժամը 13։00֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ»:

Նշենք, որ հրետակոծվում են Ստեփանակերտը, այլ բնակավայրեր:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ